478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը Քուվեյթ այցելելու պաշտոնական հրավեր է ստացել
20:00
18 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Քուվեյթի խորհրդարանական պատվիրակությանը՝ հայ-քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շայիի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Ընդգծելով երկու երկրների միջև առկա ջերմ կապերը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման և տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Այդ նպատակով՝ պատրաստ ենք քուվեյթյան կապիտալի համար ստեղծել բարենպաստ ներդրումային պայմաններ»:

Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային Հովիկ Աբրահամյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույններն ու Քուվեյթ այցելելու պաշտոնական հրավերը: Հայ-քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի խոսքով՝ երկկողմ փոխայցելությունները նոր թափ կհաղորդեն հայ-քուվեյթյան համագործակցության հետագա ընդլայնմանը: Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային ընդգծել է առևտրատնտեսական կապերի զարգացման գործում իր երկրի շահագրգռվածությունը և այդ առումով կարևորել Հայաստանի և Քուվեյթի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության սերտացումը, բիզնես ֆորումների կազմակերպումը:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ բնագավառներում: Երկուստեք կարևորվել է ուղիղ ավիաչվերթների կազմակերպումը:

Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային նշել է նաև, որ Քուվեյթը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Նոր Հալեպ թաղամասի կառուցման աշխատանքներին:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: