485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Եվրասիական տնտեսական միության երկրները ողջունում են Հայաստանի մուտքը ԵՏՄ. փորձագետ
13:44
18 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրները ողջունում են Հայաստանի սպասվելիք մուտքը ԵՏՄ, հինգշաբթի ասաց Ռազմավարական ուսումնասիրությունների ռուսական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սիտինը՝ պատասխանելով արդեն հոկտեմբերի 10-ին համապատասխան պայմանագրի ստորագրման հնարավորության մասին հարցին:

«Բոլոր խոչընդոտները կրում էին տեխնիկական բնույթ, պայմանագիրը կարող է ստորագրվել, քանի որ դրա համար ոչ մի լուրջ հակասություն գոյություն չունի», - ասաց Սիտինը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին պայմանագիրը ծրագրվում է ստորագրել հոկտեմբերի 10–ին Մինսկում` ԵՏՄ անդամ երկրների առաջնորդների բանակցությունների ավարտին։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն օգոստոսի 27–ին ղազախական ԶԼՄ–ների համար ՄՄ պետության ղեկավարների, Ուկրաինայի նախագահի և ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ գագաթնաժողովի արդյունքներով Մինսկում հրավիրված ճեպազրույցում հայտնել էր, որ հոկտեմբերի 10–ին Մինսկում կանցկացվեն բանակցություններ, որոնց շրջանակում ծրագրվում է լուծել Հայաստանի և Ղրղզստանի` ԵՏՄ–ում ընդգրկելու հարցը։

 «Ցիտադել» վերլուծական նախագծի ղեկավար Ալեքսանդր Շպակովսկին իր հերթին նշեց, որ Հայաստանի միացման հարցն արդեն որոշված է քաղաքական մակարդակով և հավանության է արժանացել մասնակից երկրների իշխանությունների կողմից:

«Կարևոր չէ՝ դա տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, թե ավելի ուշ, բելառուսական կողմը միշտ ողջունել է ԵՏՄ-ին Հայաստանի միացումը», - ասաց Շպակովսկին:

Նրա խոսքերով՝ անհրաժեշտ քաղաքական կամքի առկայության դեպքում բոլոր հարցերը կարող են օպերատիվ կերպով լուծվել:

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի եզրափակիչ տարբերակը պատրաստ է և սեպտեմբերի 3-ին ներկայացվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կառավարություններին: Չորս երկրներից յուրաքանչյուրում ներպետական ընթացակարգեր են անցկացվում, որոնք անհրաժեշտ են 2014 թ.-ի մայիսի 29-ի ԵՏՄ-ի պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ստորագրվի նախագահների կողմից: Հանձնաժողովում նշել են, որ ստորագրման ամսաթվի մասին վերջնական որոշումն ընդունվում է չորս երկրների նախագահների կողմից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին ընդունել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման՝ կառավարության առաջարկը:

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թ.-ի հունվարի 1-ին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 10-ին տեղեկացրել է, որ ԵՏՄ Հայաստանի մուտքի համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։