480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Շոտլանդիայում մեկնարկել է անկախության պատմական հանրաքվեն
11:29
18 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շոտլանդիայում ժամը 7.00-ին (Երևանի ժամանակով` 10.00-ին) բացվել են հանրաքվեի քվեարկության տեղամասերը։ Քվեաթերթիկի միակ հարցն է` «Համաձա՞յն եք, որ Շոտլանդիան պետք է լինի անկախ երկիր»։

Ձայնի իրավունք ունեն Շոտլանդիայի ռեզիդենտ բրիտանական քաղաքացիները, Բրիտանական համագործակցության 52 երկրների քաղաքացիները, ԵՄ 27 երկրների քաղաքացիները և լորդերի պալատի անդամները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում և արտերկրում գտնվող զինծառայողները, որոնք գրանցված են Շոտլանդիայի ընտրատեղամասերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Տարիքային շեմը սովորական 18-ից իջեցված է 16-ի։ Գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 4 միլիոն 285 հազար 323 մարդ է։ Ավելի քան 789 հազար մարդ քվեարկության համար գրանցվել է փոստով։

Եթե Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը հանրաքվեի հարցին «այո» պատասխանի և այդ կերպ քվեարկի անկախության օգտին, ապա 2016 թ. մարտի 24-ին տարածաշրջանը դուրս կգա թագավորության կազմից։ Հարցումները հստակ պատկերացում չեն տալիս քվեարկության ելքի մասին` ամեն անգամ ներկայացնելով ձայների տարբեր բաշխվածություն։ Քվեարկության ելքը, ըստ երևույթին, կախված կլինի այն մարդկանցից, ովքեր դեռ չեն կողմնորոշվել։

Քվեարկությանը հակադիր կողմերի բազմաթիվ արշավներ են նախորդել։ Քվեարկությունից բառացիորեն մի քանի օր առաջ YouGov միջազգային կազմակերպության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Շոտլանդիայի անկախությանը կողմ է շրջանի բնակչության 48%-ը, դեմ` 52%-ը։ Չկողմնորոշվածների թիվը մինչև սեպտեմբերի 17-ը բավարար էր, որպեսզի կշեռքի նժարը թեքվեր մի կողմից մյուսը։

Ակնկալվում է քվեարկողների բարձր մասնակցություն`80%-ից ոչ պակաս, իսկ որոշ փորձագետներ կանխատեսում են 90% մասնակցություն։ Տեղամասերը կփակվեն ժամը 22.00-ին, ինչից հետո կսկսվի ձայների հաշվումը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։