480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հարցումները ցույց են տվել, որ շոտլանդացիների 52%-53%-ը հանրաքվեի նախօրեին դեմ է անկախությանը. ԶԼՄ
10:57
18 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շոտլանդիայի անկախության հանրաքվեի նախօրեին անցկացված հարցումները ցույց են տվել, որ շոտլանդացիների մեծ մասը դեմ է երկրի դուրս գալուն Մեծ Բրիտանիայի կազմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նոր հարցման արդյունքների համաձայն, որն իրականացրել է YouGov միջազգային կազմակերպությունը սեպտեմբերի 15-17-ը` բրիտանական Times և Sun հրատարակությունների պատվերով, չհաշված 6% չկողմնորոշված հարցվածներին` Շոտլանդիայի անկախությանը կողմ է շրջանի բնակչության 48%-ը, դեմ` 52%-ը։ Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ։

Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ տղամարդիկ հիմնականում կողմ են անկախությանը, այն դեպքում, երբ կանայք ցանկանում է, որպեսզի Շոտլանդիան մնա Միացյալ թագավորության կազմում։

Մեկ այլ հարցում` իրականացված Survation կազմակերպության կողմից Daily Record-ի համար, գրեթե միանման արդյունք է ցույց տվել` 47%--ն արտահայտվել է կողմ Շոտլանդիայի անկախությանը, 53%-ը` դեմ։

Եթե Շոտլանդիայի բնակչության մեծամասնությունը սեպտեմբերի 18-ի հանրաքվեին քվեարկի անկախության օգտին, ապա 2016 թ. մարտի 24-ին տարածաշրջանը դուրս կգա թագավորության կազմից։ Հարցումները հստակ պատկերացում չեն տալիս քվեարկության ելքի մասին` ամեն անգամ ներկայացնելով ձայների տարբեր բաշխվածություն։ Քվեարկության ելքը, ըստ երևույթին, կախված կլինի այն մարդկանցից, ովքեր դեռ չեն կողմնորոշվել։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։