478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նախատեսված սահմանադրական բարեփոխումներն ուղղված են միայն իշխանության վերարտադրությանը. «Ժառանգություն»
17:04
16 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Սահմանադրության բարեփոխման ծրագրերը միայն մեկ նպատակ են հետապնդում՝ իշխանության վերարտադրություն, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ 2013թ.-ի սեպտեմբերի 4-ին նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվելու է սահմանադրական բարեփոխումներով: Հանձնաժողովը մինչև 2014թ.-ի հուլիսի 1-ը պետք է նախագահին ներկայացներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Նախագահի կողմից այն հավանության արժանանալուց հետո նախագահին տասը ամսվա ընթացքում պետք է ներկայացվի հանձնաժողովի մշակած բարեփոխումների փաթեթը:

«Ներկա Սահմանադրությունը, չնայած որոշակի թերություններին, կատարում է հավասարակշռված ճյուղային իշխանության գործառույթը, սակայն չեն պահպանվում Մայր օրենքի դրույթները: Ակնհայտ է, որ բոլոր ոլորտները վերահսկվում են գործադիր իշխանության կողմից, ավելին` այդ ոլորտները վերահսկվում են մեկ մարդու՝ երկրի նախագահի կողմից», - ասաց Հակոբյանը սահմանադրական բարեփոխումներին նվիրված համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր «Ժառանգության» նախաձեռնությամբ:

Նրա խոսքով՝ այս հարցում երկու բևեռ է ձևավորվել, մի կողմից՝ քաղաքական մեծամասնությունը, որը բոլոր միջոցներով փորձում է փոփոխություններ կատարել, մյուս կողմից՝ քաղաքական ուժերի մեծ մասը, մասնավորապես՝ վեց խորհրդարանական կուսակցություններից ամենաքիչը չորսը և մի շարք արտախորհրդարանական ուժեր, ովքեր կողմ են կառավարման խորհրդարանական մոդելին և կարծում են, որ երկրում տիրող ներկա իրավիճակը կապված չէ Սահմանադրության հետ:

««Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է սահմանադրական փոփոխությունների բովանդակալից քննարկմանը, եթե իշխանությունները ընդունեն մեր և «Դաշնակցության» առաջարկած փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է ընտրական օրենսդրությանը: Կընդունեն «Խորհրդարանական ընդդիմության մասին» օրենքը՝ տալով նրան վերահսկման գործառույթներ, և փոփոխությունների ընդունումից հետո կկազմակերպեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ասաց Հակոբյանը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ հետաքրքիր է այն փաստը, որ կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակիցները ներկա իրավիճակում դեմ են սահմանադրական փոփոխություններին, իսկ իշխող կուսակցությունը, որը դեմ էր նման մոդելին, հանկարծ դարձավ փոփոխությունների կողմնակիցը: Նրա կարծիքով՝ դա որոշ չափով մտահոգող ահազանգ է ներկա քաղաքական իրավիճակի համար:

Նրա խոսքով՝ ճիշտ չէ, երբ դատական իշխանության ներկայացուցիչը (ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը) ներքաշվում է սահմանադրական բարեփոխումների մշակման գործընթացի մեջ: «Ավելի ճիշտ կլիներ, որ օրինագիծը ներկայացնեին այն մասնագետները, ովքեր ոչ մի կապ չունեն դատական իշխանության հետ», - ասաց Հովհաննիսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: