486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Պուտին. ՌԴ-ն և Իրանը լավ հեռանկարներ ունեն տնտեսական ոլորտում համագործակության համար
16:58
12 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանն ու Իրանը լավ հեռանկարներ ունեն տնտեսական ոլորտում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում, համագործակցության զարգացման համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք խոշոր նախագծեր ունենք, որոնք իրականացրել և իրականացնում ենք: Մենք փոխգործակցության, համագործակցության լավ հեռանկարներ ունենք: Դա վերաբերում է էներգետիկայի ոլորտին, տնտեսությանը», - ասել է Պուտինը իր իրանցի գործընկեր Հասան Ռոուխանիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա ավելացրել է, որ Ռուսաստանն ու Իրանը զարգացնում են իրենց հարաբերություններն սրընթաց կերպով: Ռոուխանին ասել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները, որը տարածաշրջանում կարևոր երկիր է, Իրանի համար մեծ նշանակություն ունեն: Միաժամանակ նա նշել է երկու երկրների հարաբերություններում գրանցվող առաջընթացը:

«Շատ ուրախ եմ, որ վերջին տարվա ընթացքում մենք ձեզ հետ ականատեսը դարձանք ինչպես տնտեսական հարաբերություններում, այնպես էլ քաղաքական երկկողմ հարաբերություններում, միջազգային օրակարգում արձանագրված առաջընթացին», - ասել է Իրանի նախագահը:

Նա ավելացրել է, որ Իրանի կողմից «լուրջ կամք և մտադրություն կա զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում»:

«Մենք զգում ենք, որ նման կամք կա նաև ձեր երկրում», - ասել է նա:

Ուրբաթ Դուշանբեում Պուտինը մասնակցել է Համագործակցության շանհայյան կազմակերպության գագաթնաժողովին, որի թեմաներն են դարձել Ուկրաինայում և Աֆղանստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՀՇԿ-ի ընդլայնումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: