481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ոչ իշխանամետ «քառյակը» իր կազմի կրճատում չի նախատեսում
15:45
12 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ոչ իշխանամետ «քառյակի» ներկայացուցիչներն ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել են, որ չեն նախատեսում կրճատել իրենց կազմը:

Նախօրեին ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայկական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում կարևորել էր ոչ իշխանամետ «քառյակի» շրջանակում իրականացվող համագործակցությունը՝ նշելով, որ մոտեցումներում տարաձայնությունների դեպքում ԲՀԿ-ն պատրաստ է աշխատել նաև երկկողմ ձևաչափում:

Ինչպես ուրբաթ նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, «քառյակը» ընդհանուր հարցեր է լուծում, որոնց պարագայում բոլոր չորս քաղաքական ուժերի դիրքորոշումները համընկնում են, մնացած բոլոր հարցերը նրանք իրավունք ունեն ներկայացնել անհատապես:

«Մենք նպատակ չունենք այնպես անել, որ չորս քաղաքական ուժերի դիրքորոշումներն ամբողջովին համընկնեն, սակայն ցանկալի կլիներ հասնել միաձայնության որոշ ծայրահեղ կարևոր հարցերի, օրինակ` Սահմանադրական բարեփոխումների շուրջ», - ասաց Հակոբյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքերով՝ կան հարցեր, որոնք քննարկվում են համատեղ և որոնց դեպքում համատեղ աշխատանք է իրականացվում:

«ՀՅԴ խմբակցությունը առանձնանալու կամ «քառյակի» կազմում մեր մասնակցությունը սառեցնելու հարց չի առաջադրում, միաժամանակ մենք խնդիր չենք տեսնում ոչ միայն քառակողմ, այլ նաև եռակողմ ձևաչափում համագործակցելու հարցում», - ասաց Վարդանյանը:

«ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ «քառյակը» միչև վերջ հասցրեց ժողովրդական բողոքի գործընթացը:

«Իշխանությունները ցանկանում էին պառակտում մտցնել «քառյակի» շրջանում՝ փորձելով խաղալ սահմանադրական բարեփոխումների հարցում գոյություն ունեցող տարաձայնությունների վրա, սակայն ընդդիմությունը միասնական է, համերաշխ  և պատրաստ է շարունակել պայքարը ժողովրդի հետ միասին», - ասաց Զուրաբյանը:

Նա նաև ընդգծեց, որ այս համագործակցության ձևաչափը բաց է, և «քառյակը» ողջունում է համագործակցությունը բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաև արտախորհրդարանական ուժերի հետ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ խմբակցությունը կարևորում է համագործակցությունը քաղաքական ուժերի հետ և դա լավ ձևաչափ է համարում ընդհանուր հարցերը ներկայացնելու համար:

«Սակայն եթե ձևաչափում բարդություններ ծագեն, ապա մենք այնտեղ խնդիր չենք տեսնում», - ասաց Զոհրաբյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր կողմից նշեց, որ իշխանությունները մտադիր չեն քանդել «քառյակը», հակառակը՝ նրանք փորձում են պայմաններ ստեղծել քառյակի միավորման և առողջ մրցակցության ձևավորման համար:

«Սակայն նրանց քննարկումները ցույց են տալիս, որ նրանք ունեն լուրջ ներքին և քաղաքական տարաձայնություններ», - ասաց Բարսեղյանը:

ՀՀ ԱԺ ոչ իշխանամետ խմբակցությունները (ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը) հունիսի 10-ին իշխանություններին 12 պահանջ ներկայացրեցին, որոնք պետք է իրականացվեն մինչև 2014 թ.-ի սեպտեմբերի վերջ: Աշնանը «քառյակը» Ազատության հրապարակում «համապետական հանրահավաք» կկազմակերպի, որի ընթացքում կներկայացնի առաջադրված պահանջների կատարման գործընթացը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: