486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի նախագահի Բաքվի հայտարարությունները ևս մեկ պատճառ է հայ–թուրքական արձանագրություններից ստորագրությունները հետ կանչելու համար. փորձագետ
15:54
10 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հայտարարությունները Բաքվում ևս մեկ պատճառ է հայ–թուրքական արձանագրությունների տակից ստորագրությունները հետ կանչելու համար, կարծում է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Սեպտեմբերի 3–ին Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Անկարան կշարունակի օժանդակել Բաքվին ղարաբաղյան հարցում և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը շաղկապել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ։

«Թուրքիան նույնիսկ արձանագրությունների ստորագրումից առաջ էր ասում, որ Հայաստանի հետ հարաբերությունները չեն բարելավվի, մինչև չլուծվի ղարաբաղյան հակամարտությունը, բայց իշխանությունները դեռ արձանագրությունները վերակենդանացնելու ցանկություն ունեն»,– ասաց Մանոյանը։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվեց 2008 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ։ Երկու երկրի արտգործնախարարները 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը», որոնք պետք է վավերացնեին երկու երկրների խորհրդարանները։ Սակայն 2010 թվականի ապրիլի 22–ին Սարգսյանը հրաման ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների գործընթացի սառեցման մասին, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Վավերացման հարցը սառեցված է մինչ օրս։

Այնուամենայնիվ, Սարգսյանը պաշտոնապես հրավիրել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիպ Էրդողանին ներկա լինելու Երևանում 2015 թվականի ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին։

«Հնարավոր է, որ Էրդողանին ուղղած հրավերն` այցելել Երևան ապրիլի 24–ին, հայ–թուրքական արձանագրությունները վերակենդանացելուն ուղղված որոշակի մոտեցում է, թեև այդ մասին ուղղակիորեն չի ասվում։ Հենց այդ պատճառով էլ մենք դա չենք ողջունում»,– ասաց Մանոյանը։

«Դա իրավաբանական փաստաթուղթ է և պետք է «մահացած» լինի հենց իրավաբանական տեսանկյունից, իսկ դրա ամենաարագ ձևը Հայաստանի ստորագրությունը հետ կանչելն է»,– ընդգծեց Մանոյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: