478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ցեղասպանությունների ժխտման պատժի մասին հունական օրենքը կարող է շվեյցարական նմանակի ճակատագրին արժանանալ. փորձագետ
14:55
10 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հույների և հայերի ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքը, որն ընդունվել է Հունաստանի խորհրդարանի կողմից, կարող է արժանանալ շվեյցարականի նմանակի ճակատագրին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որը փաստաթղթի որոշ դրույթներ հակասող է ճանաչել Եվրոպական կոնվենցիային, կարծում է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Հունաստանի խորհրդարանը  երեքշաբթի գիշերը հակառասիստական օրինագիծ է ընդունել, որը պատիժ է նախատեսում ռասիզմի և այլատյացության հիման վրա բռնություն հրահրելու, հույների և հայերի ցեղասպանությունը, հոլոքոստը ժխտելու և նացիզմի համար:

«Առաջիկա ամիսներին հարկավոր է հետևել Եվրոպական դատարանում ուսումնասիրվող գործերին: Հունական օրենքում առկա են նույն սկզբունքները, ինչ շվեյցարականում», - ասաց Մանոյանը:
Նրա խոսքերով՝ շատ կարևոր է, որպեսզի այդ օրինագծերը, որոնք ուղղված են այլատյացության դրսևորումների դեմ պայքարին, չուսումնասիրվեն Եվրոպական դատարանում որպես խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներ:

«Հարկավոր է հետևել Եվրոպայում և Հունաստանում ընթացող օրինագծերին: Բացառված չէ, որ շվեյցարական նախադեպը կարող է կրկնվել», - ընդգծեց Մանոյանը:

«Շվեյցարիա–Հայաստան» ասոցիացիան Շվեյցարիայի դատարան բողոք էր ներկայացրել 2005 թ.–ի հուլիսին` պահանջելով Փերինչեքի նկատմամբ քրեական գործ հարուցել`նրա կողմից հնչեցրած մեկնաբանությունների կապակցությամբ։ Լոզանի դատարանը 2007 թ.–ի մարտին Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին մեղավոր էր ճանաչել ռասայական խտրականության մեջ` պարտադրելով նրան վճարել մի քանի տուգանք:

Հայցվորը բողոքարկել էր այդ վճիռը` պահանջելով չեղյալ հայտարարել այն և այդ հարցի շուրջ անցկացնել ուսումնասիրություն։ Վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքը նույն տարվա հունիսին` նշելով, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, այնպես, ինչպես հրեաների ցեղասպանությունը։

Հայցվորը բողոքարկել էր այդ վճիռը Շվեյցարիայի դաշնային դատարանում, որն իր հերթին 2007 թ.–ի դեկտեմբերին հաստատել էր վճռի օրինականությունը։

Փերինչեքը բողոքել է ՄԻԵԴ` սեփական իրավունքները խախտված լինելու կապակցությամբ` հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների, մասնավորապես` 7–րդ հոդվածին (պատիժ բացառապես օրենքի հիման վրա), 10–րդ հոդվածին (կարծիք արտահայտելու ազատություն)։ ՄԻԵԴ–ը, ուսումնասիրելով բողոքը, 10–րդ հոդվածի խախտում է բացահայտել` միաժամանակ հայցվորի համար որևէ դրամական փոխհատուցում չսահմանելով:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: