481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարականները երախտագիտություն են հայտնել հույն գործընկերներին ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար
13:43
10 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստից առաջ, ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի առաջարկով, երախտագիտություն են հայտնել հույն գործընկերներին` հույների և հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար:

Հունաստանի խորհրդարանը երեքշաբթի գիշերը հակառասիստական օրինագիծ է ընդունել, որը պատիժ է նախատեսում ռասիզմի և այլատյացության հիման վրա բռնություն հրահրելու, հույների և հայերի ցեղասպանությունը, հոլոքոստը ժխտելու և նացիզմի համար: Հունաստանի արդարադատության նախարարության պնդմամբ՝ օրենքի նպատակներից մեկը հունական օրենսդրությունը ԵՄ-ի 2008 թ.-ի շրջանակային որոշման հետ համապատասխանեցնելն է:

«Մենք ողջունում ենք Հունաստանի խորհրդարանի որոշումն ու հայտնում ենք մեր երախտագիտությունը», - ասել է Գալուստ Սահակյանը:

Օրինագծի քննարկումը, որը հակառասիստական է անվանվել, տևել է գրեթե երկու տարի և հանգեցրել է հասարակության պառակտման: Շատերը այն հակասահմանադրական են համարում:

Հունաստանի արդարադատության նախարարությունը «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 38 պատգամավորների խնդրանքով օրինագծում հիշատակում է մտցրել հույների ցեղասպանության, ինչպես նաև հայերի և ասորիների ցեղասպանության մասին Սև ծովի և Փոքր Ասիայի տարածքում, այսինքն` Թուրքիայի տարածքում: Հունաստանի խորհրդարանը 1994 թ.-ից այդ զանգվածային սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:

Օրենքը պատիժ է սահմանում նրանց համար, ովքեր բռնության կամ ատելության կոչ է անում ռասայի, մաշկի գույնի, կրոնի, ծագման կամ էթնիկ պատկանելության հատկանիշներով, ինչպես նաև նրանց համար, ովքեր մասնակցում են այլատյացական կամ ռասիստական կազմակերպությունների գործունեությանը: Ռասիզմին աջակցող կուսակցությունները կամ միավորումները կզրկվեն պետական ֆինանսավորումից մեկից վեց ամիս ժամկետով: Հունաստանի արդարադատության նախարարը կարող է 10 հազարից մինչև 100 հազար եվրոյի չափով տուգանել մարդկանց ռասիստական ելույթների համար: Մեղավորները կարող են ազատազրկվել երեք ամսից մինչև երեք տարի ժամկետով  և տուգանվել 5 հազարից մինչև 20 հազար եվրոյի չափով: 

Երեք ամսից մինչև երեք տարի ազատազրկման կդատապարտվեն այն մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, մարդկության դեմ իրականացված հանցագործությունները, ռազմական հանցագործությունները, հոլոքոստն ու ազգայնամոլությունն այն ձևով, որ այդ ամենը կարող է ռասայական ատելություն կամ բռնություն հրահրել: Հունաստանի խորհրդարանի պատգամավորները և պաշտոնյաներն ավելի խիստ ձևով են պատժվելու, ազատազրկման ժամկետը սահմանվելու է երեքից մինչև հինգ տարի:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: