480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանում հույների և հայերի ցեղասպանության ժխտումը հանցագործություն է ճանաչվել
13:24
10 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հունաստանի խորհրդարանը  երեքշաբթի գիշերը հակառասիստական օրինագիծ է ընդունել, որը պատիժ է նախատեսում ռասիզմի և այլատյացության հիման վրա բռնություն հրահրելու, հույների և հայերի ցեղասպանությունը, հոլոքոստը ժխտելու և նացիզմի համար:

Հունաստանի արդարադատության նախարարության պնդմամբ՝ օրենքի նպատակներից մեկը հունական օրենսդրությունը ԵՄ-ի 2008 թ.-ի շրջանակային որոշման հետ համապատասխանեցնելն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քվեարկությունն անվանական էր: Կառավարական կոալիցիայում ներառված «Նոր ժողովրդավարություն» և Համահունական սոցիալիստական շարժումից բացի, օրենքին աջակցել են «Ժողովրդական ձախ կուսակցությունը» և մի քանի անկախ պատգամավորներ: Ձախ ընդդիմությունը ձեռնպահ է մնացել կամ դեմ է քվեարկել՝ համարելով, որ օրենքը նեղ կուսակցական նպատակներ է հետապնդում:

Հունաստանի կոմունիստական կուսակցությունը հայտարարել է, որ օրենքը ռասիզմի և նացիզմի դեմ պայքարի անվան տակ «ճանապարհ է բացում աշխատանքային շարժման քրեականացման, կոմունիստական գաղափարախոսության համար», այն կարող է օգտագործվել բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են է արտահայտվել  Հարավսլավիայում՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հրահրած պատերազմին: «Ոսկե արշալույս» ծայրահեղ աջ կուսակցությունը դեմ է քվեարկել՝ հայտարարելով, որ օրենքը կարող է օգտագործվել ոչ միայն ազգայնականների, այլ նաև բոլոր նրանց դեմ, ովքեր համաձայն չեն իշխող ռեժիմի հետ:

Օրինագծի քննարկումը, որը հակառասիստական է անվանվել, տևել է գրեթե երկու տարի և հանգեցրել է հասարակության պառակտման: Շատերը այն հակասահմանադրական են համարում: Հունաստանի արդարադատության նախարարությունը «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 38 պատգամավորների խնդրանքով օրինագծում հիշատակում է մտցրել հույների ցեղասպանության, ինչպես նաև հայերի և ասորիների ցեղասպանության մասին Սև ծովի և Փոքր Ասիայի տարածքում, այսինքն` Թուրքիայի տարածքում: Հունաստանի խորհրդարանը 1994 թ.-ից այդ զանգվածային սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:

Օրենքը պատիժ է սահմանում նրանց համար, ովքեր բռնության կամ ատելության կոչ է անում ռասայի, մաշկի գույնի, կրոնի, ծագման կամ էթնիկ պատկանելության հատկանիշներով, ինչպես նաև նրանց համար, ովքեր մասնակցում են այլատյացական կամ ռասիստական կազմակերպությունների գործունեությանը: Ռասիզմին աջակցող կուսակցությունները կամ միավորումները կզրկվեն պետական ֆինանսավորումից մեկից վեց ամիս ժամկետով: Հունաստանի արդարադատության նախարարը կարող է 10 հազարից մինչև 100 հազար եվրոյի չափով տուգանել մարդկանց ռասիստական ելույթների համար: Մեղավորները կարող են ազատազրկվել երեք ամսից մինչև երեք տարի ժամկետով  և տուգանվել 5 հազարից մինչև 20 հազար եվրոյի չափով: 

Երեք ամսից մինչև երեք տարի ազատազրկման կդատապարտվեն այն մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանությունը, մարդկության դեմ իրականացված հանցագործությունները, ռազմական հանցագործությունները, հոլոքոստն ու ազգայնամոլությունն այն ձևով, որ այդ ամենը կարող է ռասայական ատելություն կամ բռնություն հրահրել: Հունաստանի խորհրդարանի պատգամավորները և պաշտոնյաներն ավելի խիստ ձևով են պատժվելու, ազատազրկման ժամկետը սահմանվելու է երեքից մինչև հինգ տարի:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։