478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հրադադարի ռեժիմն Ուկրաինայի արևելքում ընդհանուր առմամբ պահպանվում է. պետդեպ
14:20
09 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հրադադարի ռեժիմն Ուկրաինայի արևելքում ընդհանուր առմամբ պահպանվում է, երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դատելով ամենից` հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է»,– ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը` միաժամանակ նշելով Մարիուպոլի շրջանում և Դոնեցկի օդանավակայանում գնդակոծումների մասին հաղորդումները։

Ուկրաինական ճգնաժամի կարգավորման եռակողմ կոնտակտային խմբի (Ռուսաստան – Ուկրաինա – ԵԱՀԿ) նիստի շրջանակում սեպտեմբերի 5–ին Մինսկում Կիևի իշխանությունները և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները մի շարք պայմանավորվածությունների են հասել, նախևառաջ, Ուկրաինայի արևելքում հրադադարի վերաբերյալ, որն ուժի մեջ է մտել ուրբաթ Մոսկվայի ժամանակով 19։00–ից։ Սակայն հակամարտության կողմերը հրադադարի ռեժիմի խախտման հարցում փոխադարձ մեղադրանքներ են փոխանակում։
 
ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Թոմաս Գրեմինգերը երկուշաբթի հայտարարել է, որ հրադադարի ռեժիմն Ուկրաինայի արևելքում «ընդհանուր առմամբ» պահպանվում է, իսկ հակամարտության գոտում աշխատող ԵԱՀԿ ներկայացուցիչ Կայ Վիտրուպը հայտարարել է, որ հրադադարի եզակի խախտումները չպետք է ազդեն հրադադարի ռեժիմի վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: