480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Պետդումայում խոստանում են ԵՏՄ–ի մասին պայմանագրի արագացված վավերացում
14:05
09 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պետդումայում խոստանում են Եվրասիական միության մասին պայմանագրի արագացված վավերացում։ Պայմանագիրը ՌԴ նախագահը պալատի քննարկման է ուղարկել օգոստոսի 29–ին։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր են ստորացրել։ Դրա` ուժի մեջ մտնելը կոչված է ապահովել Միության աշխատանքը 2015 թվականից և թույլ տալ գործարկել ներքին առևտրատնտեսական և կոոպերացիոն կապերի զարգացման, ազգային արտադրությունների մրցունակությունների բարձրացման և համաշխարհային տնտեսական համակարգում Միության երկրների դերի մեծացման գործընթացը։ Այդ փաստաթուղթը ֆիքսում է անցումը դեպի երկրների ինտեգրման հաջորդ փուլ` Մաքսային միությունից և Միասնական տնտեսական տարածքից հետո։

«Վավերացումը բավականին արագացված կանցկացնենք»,– լրագրողներին է ասել Պետդումայի ԱՊՀ երկրների պրոֆիլային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա ավելացրել է, որ կոնկրետ ժամկետներ կարող են սահմանվել կոմիտեի առաջին նիստում սեպտեմբերի 18–ին։

«Մենք, բնականաբար, կառաջնորդվենք երկու մայրաքաղաքներում` Աստանայում և Մինսկում կատարվելիք վավերացման գործընթացներով։ Մենք միևնույն օրը պայմանագրի վավերացման խնդիր չունենք, բայց այդպիսի վավերացումները պետք է լինեն եթե ոչ համաժամանակյա, ապա գոնե ժամանակով իրար մոտ»,– ավելացրել է կոմիտեի ղեկավարը։

Սլուցկու խոսքով` ցանկացած դեպքում մինչև աշնանային նստաշրջանի վերջ այդ հարցը պետք է լուծվի, քանի որ Եվրասիական միության մասին պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականի հունվարի 1–ից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: