487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ բանակցություններն ընթանում են նորմալ հունով և շուտով արդյունքներ կգրանցվեն. Նալբանդյան
15:06
08 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ բանակցություններն ընթանում են նորմալ հունով և շուտով արդյունքներ կգրանցվեն, երկուշաբթի ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի 10-ին Մինսկում ԵՏՄ մասնակից-երկրների առաջնորդների բանակցությունների արդյունքում: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 27-ին Մինսկում ՄՄ պետությունների ղեկավարների, Ուկրաինայի նախագահի և ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ գագաթնաժողովի արդյունքում ղազախական ԶԼՄ-ների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում բանակցություններ կկազմակերպվեն, որոնց շրջանակում նախատեսվում է լուծել ԵՏՄ-ում Հայաստանին և Ղրղըզստանին ընդունելու մասին հարցը:

Նախարարը նաև նշեց, որ ղարաբաղյան խնդիրը չի կարող խոչընդոտ դառնալ Հայաստանի ԵՏՄ մտնելու ճանապարհին:

Խոսելով ԵՏՄ-ի հետ փոխհարաբերությունների խորացման ֆոնին ԵՄ-ի հետ համագործակցության շարունակության հնարավորությունների մասին՝ Նալբանդյանը նշեց, որ նախորդ տարվա վերջին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում համատեղ հայտարարություն տարածվեց, որում նշվում էր բոլոր հնարավոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը շարունակելու փոխադարձ ձգտման մասին:

«Այսպիսին են մեր և ԵՄ-ի մոտեցումները, և մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատանքը: Բացի այդ, Հայաստանն ու ԵՄ-ն մտադրությունների մասին նամակներ են փոխանակել, որտեղ մանրամասն ներկայացված են այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը», - ասաց Նալբանդյանը:

ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի եզրափակիչ տարբերակը պատրաստ է և սեպտեմբերի 3-ին ներկայացվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կառավարություններին: Չորս երկրներից յուրաքանչյուրում ներպետական ընթացակարգեր են անցկացվում, որոնք անհրաժեշտ են 2014 թ.-ի մայիսի 24-ի ԵՏՄ-ի պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ստորագրվի նախագահների կողմից: Հանձնաժողովում նշել են, որ ստորագրման ամսաթվի մասին վերջնական որոշումն ընդունվում է չորս երկրների նախագահների կողմից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ին ընդունել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման՝ կառավարության առաջարկը:

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թ.-ի հունվարի 1-ին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 10-ին տեղեկացրել է, որ ԵՏՄ Հայաստանի մուտքի համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։