484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Ղարաբաղի հարցով մշտական խորհրդականների նշանակումը կբարձրացներ բանակցությունների արդյունավետությունը. փորձագետ
14:19
08 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ղարաբաղյան հակամարտության հարցերով մշտական խորհրդականների նշանակումը կբարձրացներ բանակցային գործընթացի արդյունավետությունը, կարծում է Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով առաջատար մասնագետ Թոմաս դե Վաալը:

«Ամեն ինչ փոխվում է, սակայն ամեն ինչ նույնն է մնում: Վերջին 20 տարում շատ բան է փոխվել, սակայն մնացել է հակամարտության անլուծելի լինելը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բազմաթիվ, սակայն հազվադեպ բանակցությունները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոփոխությունն ու այլ իրադարձություններ չփոխեցին իրավիճակը: Նախագահների մշտական խորհրդականները, որոնք կարող են պարբերաբար հանդիպել, այլ ոչ թե մի քանի ամիսը մեկ անգամ, կբարձրացնեն բանակցությունների արդյունավետությունը», - ասել է դե Վաալը երկուշաբթի լրագրողներին:

Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ գոյություն ունեն նորմալ բանակցային գործընթացին բնորոշ գծեր, սակայն այն չունի բովանդակություն, քանի որ բանակցությունները կրում են ֆորմալ բնույթ, և իրական հարցեր չեն քննարկվում ոչ հասարակությունում, ոչ էլ նախագահների միջև:

«Տեղի ունեցան նախագահների հանդիպումները Սոչիում և Ուելսում, ես հուսով եմ, որ, միգուցե, հանդիպում կկազմակերպվի ՄԱԿ-ի շրջանակում Նյու Յորքում և Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով: Սակայն երկու կողմից ավելի լայն գործընթաց է հարկավոր, ավելի շատ մարդիկ են հարկավոր, չէ՞ որ ղարաբաղյան հակամարտության հարցերով պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է երկու-երեքական մարդ Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Լուծում պահանջող բազմաթիվ հարցեր կան», - նշեց փորձագետը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանն ու Հայաստանը ընդհանուր ապագայի հարցում միասին աշխատելու փոխադարձ հետաքրքրություն ունեն: «Միաժամանակ Ադրբեջանի համար ռազմավարական տեսակետից ավելի կարևոր է ազատ լինել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից, իսկ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի սահմանների բացումն ու տնտեսական զարգացումը», - ասաց փորձագետը:

«Ոչ նախագահների կողմից, ոչ էլ հասարակությունում չեն քննարկվում այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «ի՞նչ է մեզ համար փոխզիջումը», «ո՞րն է մեր ռազմավարական շահը», հիմնականում միայն հայրենասիրական հռետորաբանություն է հնչում», - ընդգծել է դե Վաալը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: