484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդես կգա Ռուսաստանի դեմ` Ղարաբաղի հարցում ադրբեջանամետ դիրքորոշման փոխարեն. փորձագետ
17:24
05 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան կփորձի Ղարաբաղի հարցում ադրբեջանամետ ձևակերպման հասնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում՝ հակառուսական դիրքորոշման փոխարեն, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը:

«Որոշ երկրներ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, փորձում են ընդունել կոշտ հակառուսական փաստաթուղթ, ինչին դեմ են Գերմանիան, Իտալիան և Իսպանիան: Եթե դու քեզ համար կարևոր հարցերում ցանկանում ես հնարավորինս շատ ձայներ հավաքել, ապա պետք է զիջումների գնաս քիչ կարևոր հարցերում: Դրանից կփորձեն օգտվել մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան», - ասաց Բեքարյանը:

Նրա խոսքերով՝ Թուրքիան, իր լոբբինգի շնորհիվ, կփորձի առաջ տանել ադրբեջանական շահերը ՆԱՏՕ-ի շրջանակում և գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում հասնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Բաքվին ձեռնտու ձևակերպման։

Բեքարյանի խոսքերով՝ եթե այդ փաստաթուղթը հին դոգմաներ պարունակի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության մասին, ապա Ադրբեջանի դիրքորոշումը կլինի ավելի կոշտ, ավելի սադրիչ:

«Վտանգ կա, որ ՆԱՏՕ-ում երկրների շահերը կսկսեն գերակշռել արժեքների նկատմամբ, այդ պատճառով հարկավոր է ռեալ գնահատել իրավիճակն ու դրա հետ կապված սպասումները: Մենք դժվարություններ կունենանք, սակայն դրանց հարկավոր է ադեկվատ վերաբերվել», - ընդգծեց Բեքարյանը:

Նախօրեին ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի Նյուպորտ քաղաքում կազմակերպված ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ղեկավարվել առողջ բանականությամբ և ԵԱՀԿ ՄԽ-ի հռետորականությամբ` չբացառելով ՆԱՏՕ-ի անդամ-երկրներից մեկի լոբբինգի հնարավորությունը, որը ցանկանում է փրկել Հայաստանի հարևան բռնապետի դեմքը սեփական ժողովրդի աչքում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: