481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ին Հայաստանի միացման մասին պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի հոկտեմբերի 10–ին. փորձագետ
15:43
04 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի հոկտեմբերի 10–ին, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

«Աշխարհի` մշտապես փոփոխվող դրության պայմաններում ավելի ճշգրիտ կանխատեսում անելը դժվար է։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ այնպիսի գործոններն, ինչպես Ուկրաինայի շուրջ դրության ապակայունացումը, ազդում են ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության գործընթացի ձգձգման վրա»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հարությունյանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին պայմանագիրը ծրագրվում է ստորագրել հոկտեմբերի 10–ին Մինսկում` ԵՏՄ անդամ երկրների առաջնորդների բանակցությունների ավարտին։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն օգոստոսի 27–ին ղազախական ԶԼՄ–ների համար ՄՄ պետության ղեկավարների, Ուկրաինայի նախագահի և ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ գագաթնաժողովի արդյունքներով Մինսկում հրավիրված ճեպազրույցում հայտնել էր, որ հոկտեմբերի 10–ին Մինսկում կանցկացվեն բանակցություններ, որոնց շրջանակում ծրագրվում է լուծել Հայաստանի և Ղրղզստանի` ԵՏՄ–ում ընդգրկելու հարցը։

Հարությունյանի կարծիքով` ռազմավարապես և տնտեսապես Հայաստանը շահագրգռված է ԵՏՄ–ին անդամակցությամբ։ Սակայն, ըստ նրա, դա ձեռնտու է նաև Միության երկրներին։

«Իրադարձությունների վերջին զարգացումները ցույց են տվել, որ Հայաստանին վտանգ է սպառնում ոչ միայն Ադրբեջանի կողմից։ Վտանգ է կրում նաև իսլամիստների ակտիվացումը, ովքեր կարող են իրենց ազդեցությունը տարածել Հյուսիսային Կովկասի վրա։ Այսպիսով, Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը ճիշտ ընտրություն է»,– կարծում է Հարությունյանը։

««Նորավանք» հիմնադրամի անցկացրած մի քանի հարցումներ ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության 80 տոկոսը կողմ է ԵՏՄ–ին միանալուն։ Նախնական տվյալներով` այդ կարծիքին են նաև Սփյուռքի ներկայացուցիչները։ Ռուսաստանի հասարակական կարծիքի հարցումները նույնպես ցույց են տվել, որ Բելառուսից հետո ռուսները ԵՏՄ կազմում ցանկանում են տեսնել հենց Հայաստանը»,– ասաց Հարությունյանը։

Այնուամենայնիվ, փորձագետը ճիշտ է համարում, որ Հայաստանը շարունակում է Արևմուտքի հետ երկխոսություն նախատեսող հավասարակշռված քաղաքականություն վարել։
ԵՏՄ–ին Հայաստանի միացման պայմանագրի վերջնական տարբերակը պատրաստ է և չորեքշաբթի ուղղվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին։

Սեպտեմբերի 1–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է կառավարության` ԵՏՄ–ին Հայաստանի միացման մասին պայմանագրի ստորագրման առաջարկությունը։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր են ստորացրել, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1–ից։ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 10–ին հայտնել էր, որ ԵՏՄ–ին Հայաստանի միացման մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: