478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում միջոցառում է տեղի ունեցել՝ նվիրված Արցախի անկախության 23-րդ տարեդարձին
14:22
04 Սեպտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 2-ին   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ  Հնչակյան միության «Նազարբեկ» երիտասարդական թևի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Ալֆորվիլ  քաղաքում  կազմակերպվել էր Արցախին  նվիրված երեկո, հաղորդում է ԼՂՀ-ի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել է ռեժիսոր Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը»  ֆիլմը:

Երեկոյին ներկա է գտնվել Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, որը  ներկայացրել է  անկախության  հռչակումից ի վեր Արցախում գրանցված  ձեռքբերումները:

Նա ներկայացրել է նաև երկրում տիրող առկա իրավիճակը և պատասխանել է մասնակիցների  բազմաթիվ հարցերին:

1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։  

Ղարաբաղի ամբողջական ինքնավարությունն ամրագրվեց 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Այսօր ԼՂՀ-ն ժամանակակից, դինամիկ զարգացող, ժողովրդավարական պետություն է, որն ապահովում  է իր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։ Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածաշրջանում ամենամարտունակներից մեկն է։

Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի վիճարկվում միջազգային հարության կողմից, և խնդրի կարգավորման սկզբունքներից մեկն է։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: