481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը և տնտեսական բարեկեցութունը միևնույն կառույցների շրջանակում. Միհրանյան
17:35
03 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը և տնտեսական բարեկեցութունը միևնույն կառույցների շրջանակում, կարծում է Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու Յորքի ներկայացուցչության ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։

«Քաղաքագիտական տեսանկյունից չի կարելի անվտանգությունը վստահել մի  կառույցներին, տնտեսական բարեկեցությունը` մյուս կառույցներին։ Եթե կա գերտերություն, որը երաշխավորում է քո անվտանգությունը, ապա պետք է շարունակել նրա հետ համագործակցությունը, ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ԵՏՄ շրջանակում։ ԵՏՄ–ի անդամակցությունը միակ ճիշտ և բեկումնային քայլն է Հայաստանի համար»,– ասաց Միհրանյանը։

Ըստ նրա` Եվրասիական միությանը միանալու հակառակորդները մի մոլորության մեջ են, որ եվրոպական ընտրությունն «ապագա» է, իսկ ԵՏՄ–ին միանալը` «կոնսերվացիա»։

«Ռուսաստանը պետք է մրցունակ լինի միջազգային շուկա դուրս գալու համար, իսկ դրա համար զարգացում է պետք։ Զարգացումը պետք է պահպանելու համար այն ֆանտաստիկ ռեսուրսները և տարածքները, որին նա տիրապետում է»,– ընդգծեց Միհրանյանը։

Փորձագետի կարծիքով` Եվրոպական միությունը ներկայում լավ դրության մեջ չէ, քանի որ բազմաթիվ երկրներ չեն կարողանում դուրս գալ մշտական ճգնաժամից։

«Գերմանիան չի ցանկանում վճարել բոլորի համար, իսկ որոշ պետություններ լրջորեն դիտարկում են Եվրամիությունից դուրս գալու հնարավորությունը»,– ընդգծեց Միհրանյանը։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր են ստորացրել, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1–ից։ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 10–ին հայտնել էր, որ ԵՏՄ–ին Հայաստանի միացման մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ։

Սեպտեմբերի 1–ին հաղորդում է ստացվել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է կառավարության` ԵՏՄ–ին Հայաստանի միացման մասին պայմանագրի ստորագրման առաջարկությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: