483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական դիվանագիտությունը պետք է աշխատի, որ ԼՂՀ վերաբերյալ Կալիֆոռնիայի Սենատի բանաձևը իրավական հետևանքներ ունենա. փորձագետ
15:15
03 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանը և Ստեփանակերտը պետք է որոշ քայլեր ձեռնարկեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Կալիֆոռնիայի Սենատի բանաձևն իրավական հետևանքներ ունենա, կարծում է քաղաքագետ Լևոն Մելիք–Շահնազարյանը։

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Սենատը օգոստոսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունել։  Փաստաթղթում կոչ է արվում ԱՄՆ Սենատին և նախագահին ևս ճանաչել ԼՂՀ-ն: Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն և Լուիզիանա նահանգներից հետո Կալիֆոռնիան դարձավ ԼՂՀ-ն ճանաչած 5-րդ նահանգը։

«Պետք չէ կանգ առնել միայն ճանաչման վրա։ Ստեփանակերտը միանգամից պետք է ԼՂՀ–ում Կալիֆոռնիա նահանգի ներկայացուցչություն բացելու առաջարկ անի, ինչպես նաև ինքն էլ ներկայացուցչություն բացի Սակրամենտոյում։ Այնուհետև պետք է առևտրային հարաբերություններ հաստատել։ Այդ ամենը շատ կարևոր է, և հետագայում կարող է հանգեցնել ԼՂՀ–ի ճանաչմանն ԱՄՆ–ի կողմից»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետը։

Նա աննախադեպ անվանեց բանաձևը։ «Կալիֆոռնիան ԱՄՆ–ի ամենամեծ նահանգն է, աշխարհի 8–րդ տնտեսությունը։ Թող Բաքուն այդ բանաձևը սովորական թուղթ անվանի։ Փաստը մնում է փաստ` Կալիֆոռնիայի կողմից ԼՂՀ–ի ճանաչումը պատահական չէ։ Նույն կերպ էլ ԱՄՆ–ն հայտարարում է, որ իր համար շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղությունը, քանի որ մեր տարածաշրջանն ավելի կարևորություն է ստանում Արևմուտքի համար` որպես տարանցիկ գոտի Ռուսաստանը և Իրանը շրջանցելով»,– ընդգծեց փորձագետը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: