480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Պատժամիջոցների ավելացումը ոչ մի լավ բան չի տա ոչ ՌԴ–ին, ոչ ԵՄ–ին. Total–ի ղեկավար
16:05
02 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պատժամիջոցների ռեժիմի փոխադարձ խստացումը որևէ լավ բան չի տա ոչ Ռուսաստանին, ոչ ԵՄ երկրներին, կարծում է Total ֆրանսիական նավթագազային հսկայի գլխավոր տնօրեն Կրիստոֆ դը Մարժերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պատժամիջոցները խնդիրներ չեն լուծում, դրանք կարող են լուրջ բարդություններ ստեղծել։ Ես` որպես ձեռներեց, կողմ եմ, որ պատժամիջոցները չավելանան երկու կողմից, այլ որ տնտեսությունն անջատ լինի քաղաքականությունից»,– ասել է դը Մարժերին` ելույթ ունենալով ֆրանսիացի քաղաքական գործիչների, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպմանը։

Նա նշել է, որ ֆրանսիացի գործարարները մտադիր չեն քաղաքական բանավեճերի բռնվել։ Սակայն բոլորին օգուտ կտար, եթե Ուկրաինայի հակամարտությունը հաջողվեր հաղթահարել։
«Ուկրաինան Եվրոպայի մի մասն է։ Ռուսաստանը` նույնպես։ Պետք է ձգտել անել հնարավորինը, որ այդ ճգնաժամն ավարտվի»,– ասել է Total–ի ղեկավարը։

ԱՄՆ–ն ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ մի շարք պատժամիջոցներ է սահմանել ռուս քաղաքական գործիչների, գործարարների և ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև հորդորում են իրենց դաշնակիցներին սահմանափակող քայլեր կատարել։ Հակառուսական պատժամիջոցներ են սահմանել նաև Եվրամիությունը, Շվեյցարիան, Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան։ 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին արգելել է մեկ տարվա ընթացքում Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանք, հումք և պարեն ներկրել ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։