+20
Եղանակը Երևանում
Հայ
Բաժանարար գծերի ստեղծումը հանգեցրել է Ուկրաինայի ներկայիս իրավիճակին. փորձագետ
15:01
02 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բաժանարար գծերի ստեղծմանն ուղղված քաղաքականությունը հանգեցրել է Ուկրաինայի ներկայիս իրավիճակին, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

«ԵՄ–ի հետ ակտիվ համագործակցության ընթացքում Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման շրջանակում մենք պնդում էինք, որ մեզ համար ավելի նախընտրելի է «և, և» քաղաքականությունը, այսինքն, և եվրոպական, և եվրասիական գործընթացների մասնակցությունը»,– երեքշաբթի ասաց Մինասյանը լրագրողներին։

Ըստ նրա` գլխավորապես Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչները պնդում էին, որ դա հնարավոր չէ, և հակառակը, արևմտաեվրոպացիները, մասնավորապես, ֆրանսիացի և գերմանացի քաղաքական գործիչներն այդպիսի հնարավորություն տեսնում էին։

«Բայց ուղիներից մեկի ընտրության հարցում եվրոպացի քաղաքական գործիչների տոնայնության ուժեղացումից հետո որոշվեց գնալ Մաքսային և Եվրասիական միություններ։ Չնայած դրան` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել ԵՄ–ի հետ այնքանով, որքանով դա չի հակասի ԵՏՄ շրջանակներում երկրի ստանձնած պարտավորություններին»,– ընդգծեց Մինասյանը։
 
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր են ստորացրել, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1–ից։ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 10–ին հայտնել էր, որ ԵՏՄ–ին Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ։

Նախօրեին հաղորդագրություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: