484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկացի սենատոր Ֆայնսթայնը կարծում է, որ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն գործի. հեռուստատեսություն
13:40
01 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի պատճառով արևմտյան երկրների կողմից ՌԴ-ի դեմ ներդրած պատժամիջոցները չեն գործի և քիչ արդյունք կբերեն, NBC ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգը ներկայացնող սենատոր, Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դիան Ֆայնսթայնը (Dianne Feinstein):

«Որոշ մարդիկ կոչ են անում սպասել, թե երբ պատժամիջոցները կսկսեն գործել, և Ռուսաստանի տնտեսության վիճակը կվատանա: Ես համաձայն չեմ այդ ամենի հետ: Ռուսաստանցիները շատ խիզախ են և կարող են երկար դիմանալ, նրանք կհաղթահարեն ցանկացած տնտեսական դժվարություն», - հայտարարել է Ֆայնսթայնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վայելում է ՌԴ քաղաքացիների աջակցությունը, այդ պատճառով արևմտյան երկրների պատժամիջոցները չեն ազդի Մոսկվայի իրականացրած քաղաքականության նկատմամբ բնակչության վերաբերմունքի վրա: Սենատորի խոսքերով՝ Ուկրաինայի արևելքում գոյություն ունեցող ճգնաժամի կարգավորման համար լավագույն ռազմավարությունը կլինի Ռուսաստանի ղեկավարության հետ ուղիղ բանակցությունները:

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատացան Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ: Հուլիսի վերջին ԵՄ-ն և ԱՄՆ-ն առանձին ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ կիրառվող կետային պատժամիջոցներից անցան ռուսական տնտեսության առանձին հատվածների նկատմամբ կիրառվող միջոցների: Դրան ի պատասխան՝ Ռուսաստանը սահմանափակեց պարենային ապրանքների ներկրումն այն երկրներից, որոնք նրա նկատմամբ պատժամիջոցներ են ներդրել: Այդ երկրներն են ԱՄՆ-ն, ԵՄ պետությունները, Կանադան, Ավստրալիան և Նորվեգիան: Արգելվել է տավարի մսի, խոզի մսի, թռչնամթերքի, երշիկեղենի, ձկան, բանջարեղենի, մրգի, կաթնամթերքի և մի շարք այլ ապրանքների ներկրումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։