482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԴԺՀ–ի վարչապետը հաստատել է, որ աշխարհազորը պատրաստ է մարդասիրական միջանցք բացել շրջապատված ուժայինների համար
17:21
29 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ինքնահռչակ ԴԺՀ–ի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հաստատել է, որ աշխարհազորայինները պատրաստ են ուկրաինական շրջապատված մասերին մարդասիրական միջանցք տրամադրել, բայց` սպառազինությունը հանձնելու պայմանով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել էր աշխարհազորին շրջապատման մեջ հայտնված ուկրաինացի զինծառայողների համար մարդասիրական միջանցք բացելու կոչով, «անիմաստ զոհերից խուսափելու, մարտական գործողությունների շրջանից անարգել դուրս գալու հնարավորություն տալու, իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու, իրենց մայրերին, կանանց և երեխաներին վերադարձնելու, ռազմական օպերացիայի արդյունքում վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար»։ Աշխարհազորայինների հրամանատարությունը կողմ է հանդես եկել այդ նախաձեռնությանը։

«Մենք պատրաստ ենք շրջապատման մեջ գտնվող ուկրաինական մասերին մարդասիրական միջանցքներ տրամադրել, ծանր սպառազինությունը և զինամթերքը հանձնելու պայմանով, որ այդ զենքն ու զինամթերքն ապագայում չօգտագործվեն մեր դեմ»,– ասել է Զախարչենկոն «Ռոսիա 24» ալիքին։

Ուկրաինական ստորաբաժանումները հայտնվել են շրջափակման մեջ Դոնեցկի մարզի Իլովայսկում։

Կիևի իշխանությունն ապրիլից Ուկրաինայի հարավում ուժային օպերացիա է անցկացնում, որն ուղղված է Դոնբասի` փետրվարին իրականացված պետական հեղաշրջումից դժգոհ բնակիչների դեմ։ ՄԱԿ–ի տեղեկացմամբ, ապրիլի կեսից մինչև օգոստոսի 10–ն Ուկրաինայում սպանվել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ, վիրավորների թիվը հասել է 5 հազարի։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։