482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում լուսանկարչական ցուցահանդես է բացվել` ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինի արձակման պահանջի կապակցությամբ
14:11
28 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  Հինգշաբթի Երևանի Մոսկվայի տանը բացվել է «Ռոսիա Սեգոդնիա» ՄԼԳ-ի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած լուսանկարչական ցուցահանդեսը՝ պահանջելով ազատ արձակել «Ռոսիա Սեգոդնյա» ՄԼԳ-ի ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինին:

Ցուցահանդեսը բացեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ով շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և այցելուներին:

«Ցանկանում եմ իմ հարգանքն արտահայտել այն բոլոր լրագրողներին, ովքեր, ինչպես Անդրեյ Սենինը, չնայած կյանքին սպառնացող բազմաթիվ ռիսկերին, այցելում են բարդ տարածաշրջաններ, որպեսզի ներկայացնեն այդ շրջանների իրական վիճակը: Նրանք գնում են հենց օբյեկտիվ տեղեկատվության համար, և նրանք, իրավամբ, խիզախ մարդիկ են», - հայտարարեց դեսպանը:

Նրա խոսքով՝ մեծ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ հակամարտության գոտում շարունակում են հետապնդել լրագրողներին, նրանց ենթարկում են հարցաքննության՝ երբեմն ծեծի և տանջանքի ենթարկելով: Ուկրաինայի հակամարտության ժամանակ այս տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է վեց լրագրող:

«Նման իրավիճակն անընդունելի է ժամանակակից աշխարհում: Մենք կոչ ենք անում բոլորին լռության չմատնել նման դեպքերը: Համաշխարհային հանրությունը պետք է արձագանքի Անդրեյ Սենինի հետ կատարված պատմությանն ու Ուկրաինայում լրագրողների հետ կապված իրավիճակին», - ավելացրեց ռուս դիվանագետը:

Դեսպանն ընդգծեց, որ Ռուսաստանը պնդում է, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն Ստենինի որոնման և ազատ արձակման, ինչպես նաև աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման ուղղությամբ Ուկրաինայում իրենց մասնագիտական պարտքը կատարող ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:

Լուսանկարչական ցուցահանդեսին ներկայացված Անդրեյ Ստենինի աշխատանքներին ծանոթանալուց հետո Վոլինկինը նշեց, որ Հարավսլավիայում ընթացող պատերազմի տարիներին նա աշխատել է Խորվաթիայում և Բոսնիայում: Նա ներկայացրել է այդ ժամանակահատվածից ստացած իր տպավորությունները, մասնավորապես՝ պատմել է այնտեղ զոհված ռուս լրագրողների մասին՝ նշելով, որ չի ցանկանում, որպեսզի ինչ-որ տեղ նման բան տեղի ունենա լրագրողների հետ:

Դեսպանը նաև ավելացրեց, որ այս ցուցահանդեսը կօգնի ուշադրություն գրավել Անդրեյ Ստենինի խնդրի նկատմամբ: «Սա հասարակության, լրագրողների, ողջ աշխարհի ձայնն է, որը կոչ է անում ուկրաինական իշխանություններին դադարեցնել լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունն ու վարել ադեկվատ, ճիշտ քաղաքականություն իրավիճակը լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ»,- ասաց նա:

2014թ.-ի օգոստոսի 7-ին «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ն տեղեկացրեց, որ Ուկրաինայի արևելքում գտնվող հատուկ ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը կապի դուրս չի եկել: Ֆոտոտեղեկատվության տնօրինությունը նրանից վերջին անգամ նյութ է ստացել օգոստոսի 5-ին:

Աղբյուրները տեղեկացրել են, որ նրան կարող էին ձերբակալել ուկրաինացի ուժայինները, սակայն Կիևը դա չի հաստատում: Ուկրաինայի ՆԳՆ-ն օգոստոսի 11-ին դիմում է ընդունել լրագրողի անհետացման մասին: Հաջորդ օրը Ուկրաինայի իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին, որ իրենց հայտնի է Ստենինի ճակատագիրը: Ուկրաինայի ՆԳՆ-ի խորհրդական Անտոն Գերաշչենկոն լատվիական Baltkom ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտնել էր, որ ֆոտոլրագրողին ձերբակալել են ուկրաինական հատուկ ծառայությունները և կասկածում են նրան «ահաբեկիչներին սատարելու մեջ»։ Ավելի ուշ Գերաշչենկոն նշել էր, որ իրեն «սխալ են մեկնաբանել»` նա միայն ենթադրել է, թե Ստենինը ձերբակալված է, բայց հստակ տեղեկություն այդ մասին չունի։ Baltkom–ը հայտարարել էր, որ ունի հարցազրույցի ձայնագրությունը և տրամադրել էր այն ԶԼՄ–ներին։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը պահանջել է ազատ արձակել Ուկրաինայի արևելքում կորած ֆոտոլրագրողին։ Ենթադրվում է, որ նրան ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ստենինի առևանգման փաստով:

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ն հայտարարել է, որ աջակցության ակցիաներ է անցկացնելու այնքան ժամանակ մինչև Ստենինը չհայտնվի ազատության մեջ: Գործակալությունն արդեն ակցիաներ է կազմակերպել սոցիալական ցանցերում, որոնց ընթացքում օգտատերերն իրենց անձնական էջերում տեղադրում են ակցիայի խորհրդանիշը (#освободитеАндрея): Բացի այդ, «Փակեք ձեր տեսախցիկի օբյեկտիվը» խորագրով ակցիա է անցկացվում, որը խորհրդանշում է այն փաստը, որ մարտական գործողությունների, հանրահավաքների, ցանկացած միջոցառումների ժամանակ լուսանկարչի ձերբակալության միջոցով հասարակությունը զրկվում է օբյեկտիվ պատկերացումից այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունենում: Ստենինին աջակցող ակցիաներ են արդեն անցկացվել Սերբիայում, Ռուսաստանում և Արգենտինայի մի քանի քաղաքներում, այդ թվում նաև Բուենոս Այրեսում: Ակցիաներին մասնակցում են լրագրողներ, ռուսական սփյուռքի, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ և պարզապես մարդիկ, ովքեր անտարբեր չեն ռուս լուսանկարչի ճակատագրի նկատմամբ: 

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ն նաև ֆլեշ-մոբ է անցկացրել՝ աջակցելով իր գործընկերոջը: Այն անցկացվել է գործակալության բակում: Ասֆալտի վրա սպիտակ կավիճով մեծ տառերով գրվել է #freeAndrew: Իսկ գործակալության աշխատակիցները վառ գույնի շապիկներով ուս ուսի կանգնել են այդ գրառման շուրջ և բացականչել՝ «Ազատություն Անդրեին»:

Ստենինի ճակատագրի կապակցությամբ մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը, Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ), ինչպես նաև «Թղթակիցներ առանց սահմանների» (Reporters sans frontiers, RSF) միջազգային կազմակերպությունը, որոնք կոչ են արել անհապաղ ազատ արձակել ֆոտոլրագրողին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: