478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ն և Աբխազիան տարեվերջին նոր պայմանագիր կստորագրեն և անվտանգության միասնական ուրվագիծ կստեղծեն
14:02
28 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի և Աբխազիայի առաջնորդները քննարկել են մինչև տարեվերջ բարեկամության և փոխադարձ օգնության մասին նոր պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, որում նախատեսված կլինի անվտանգության միասնական արտաքին ուրվագծի ստեղծումը, լրագրողներին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի և Աբխազիայի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին գործող պայմանագիրը ստորագրվել է 2008 թ.-ին, այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչեց հանրապետության անկախությունը, որն առանձնացավ Վրաստանից: Պայմանագրի առանցքային կետերից մեկը անվտանգության հոդվածն է, որի ապահովման համար կողմերը թույլ են տալիս իրենց երկրների տարածքում ռազմաբազաներ ստեղծել:

«Զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև մինչև տարեվերջ նոր պայմանագրի կնքման հնարավորությունն ու անհրաժեշտությունը, որը կվերաբերի երկրների բարեկամությանը, համագործակցությանն ու փոխադարձ օգնությանը: Պայմանագրի նպատակը կդառնա երկու ինքնավար պետությունների միջև ինտեգրման մակարդակի բարձրացումը», - ասել է Պեսկովը լրագրողներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբխազիայի ընտրված նախագահ Ռաուլ Խաջիմբայի հանդիպումից հետո:

«Այդ փաստաթղթի նախագծով կնախատեսվի ձևավորել պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածք: Պաշտպանության միասնական արտաքին ուրվագծի ստեղծումը թույլ կտա ապահովել ռուս-աբխազական սահմանի բացումը, ինչն իր հերթին կնպաստի փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա աճին», - նշել է նա:

«Դա կլինի անվտանգության միասնական ուրվագիծ», - պարզաբանել է Պեսկովը:

Աբխազիայի ընտրված նախագահի հետ հանդիպման ընթացքում Պուտինը շնորհավորել է նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ է մաղթել:

«Գիտեմ, որ դուք կողմ եք Աբխազիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանը, ինտեգրացիոն գործընթացների խորացմանը: Դա վերաբերում է նաև պաշտպանության և անվտանգության հարցերին, ինչպես նաև իրավապահ գործունեությունը, հանցավորության դեմ պայքարին, դա վերաբերում է նաև տնտեսությանը, սոցիալական ոլորտին: Ձեզ հետ լիովին համաձայն եմ այն հարցում, որ մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ նոր չափորոշիչներ ներդնելու, բժշկական ապահովման, կենսաթոշակային սպասարկման ոլորտում նոր չափորոշիչների ներդրմանը հասնելու համար և լուծենք մի շարք այլ կարևոր խնդիրներ», - ասել է Պուտինը:

Խաջիմբան շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին հանդիպման համար և նշել է, որ այդ բոլոր հարցերը շատ կարևոր են Աբխազիայի համար, և նա չի կասկածում, որ դրանք կզարգանան:

«Մենք առաջարկներ ունենք, որոնք, մասնավորապես, վերաբերում են ռազմական թեմային, սահմանապահ, սոցիալ-տնտեսական ոլորտին...Մենք պատրաստ ենք շարունակել մեր երկխոսությունը, զրուցել այս թեմաների շուրջ: Կարծում եմ, որ դրանք դրական կերպով կզարգանան», - ասել է Խաջիմբան:-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: