482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը զորք կմտցնի Իրաք, եթե «Իսլամական պետություն» խմբավորումը սպառնա շիիթների սրբավայրերին. ԶԼՄ
13:54
28 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Իրանը թույլ չի տա «Իսլամական պետություն» սունիթական խմբավորման ծայրահեղականներին, որը գրոհում է Իրաքի շրջանները, վնասել շիիթների սրբավայրերը, որոնք գտնվում են Նեջեֆ և Քերբելլա քաղաքներում և պատրաստ է զորք մտցնել: Ինչպես հինգշաբթի հաղորդում է «Ինտիհաբ» իրանական լրատվական կայքը, այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլին:

«Նախագահ Հասան Ռուհանին կառավարության հետ կազմակերպված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Իրանը էլիտար զորք կմտցնի, եթե «Իսլամական պետություն» խմբավորման կողմից այդ քաղաքների նկատմամբ իրական սպառնալիք առաջանա: Միջամտությունն ամբողջովին կհամակարգվի իրաքյան կողմի հետ, այն կուղղվի խմբավորումը ոչնչացնելու համար», - հայտարարել է Ֆազլին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հաղորդում է «Ինտիհաբ» կայքը, այս պահին Իրանը հատուկ զորավարժություններ է կազմակերպում հարևան Իրաքում տեղի ունեցող գործողություններին շտապ միջամտելու դեպքում: Զորավարժություններին կգործարկվեն ավիացիան և իրանական անօդաչու սարքերը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կրոնական խմբավորումը, որը կապ ունի «Ալ Քայիդայի» հետ, սկզբում ստեղծվել և գործել է հիմնականում Սիրիայի տարածքում, որտեղ պատերազմել է կառավարական ուժերի դեմ և որտեղ ամենադաժան խմբավորումներից մեկի «համբավն» է ձեռք բերել: Մի քանի ամիս առաջ խմբավորումը կտրուկ ակտիվացրել է իր գործողություններն Իրաքում: Օգտվելով Բաղդատի իրականացրած քաղաքականությունից առաջացած իրաքցի սունիթների դժգոհությունից՝ «Իսլամական պետությունը» զանգվածային գրոհ է սկսել Իրաքի հյուսիսային և հյուսիս-արևմտյան գավառների վրա և մեծ տարածքներ է գրավել:

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների գործողություններից արդեն զոհվել են այլ կրոնների հազարավոր ներկայացուցիչներ՝ շիիթներ, քրիստոնյաներ, եզդիներ, հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել ծայրահեղականների կողմից գրավված շրջաններից, բազմաթիվ կանայք և երեխաների գտնվում են գերեվարության մեջ, նրանց պահում են հատուկ ճամբարներում: Իրաքի իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը «Իսլամական պետության» նկատմամբ հակագործողություն կազմակերպելու համար: ՄԱԿ-ը խմբավորման կողմից իրականացվող էթնիկ և կրոնական զտումները մարդկության դեմ իրականացվող հանցավորություն է որակել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: