486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ավակովը հայտնել է, որ Յացենյուկն ու Տուրչինովը դուրս են եկել «Բատկիվշչինայից»
15:25
27 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դուրս են եկել «Բատկիվշչինա» իշխող կուսակցությունից, հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը։

«Տարակարծիք լինել քաղաքական հայացքներում չի նշանակում մտնել հակամարտության մեջ և կեղտ ու մեղադրանքներ շաղ տալ։ «Բատկիվշչինայում» ես ընկերներ ունեմ։ Ինձ այդ մարդկանց հետ շատ բան է կապում, և, հուսով եմ` դեռ ընդհանուր շատ լավ բաներ կլինեն։ Ո՞վ է հեռացել։ Տուրչինովը, Յացենյուկը, Ավակովը, Դենիսովան, Պետրենկոն, Գրինևիչը, Գոլովկոն, Մատեյչենկոն, Պաշինսկին, Պարուբիյը, Պիշնին, Բուրբակը, Խմիլը, Ապոստոլը, Յեմեցը, Լունչենկոն»,– գրել է Ավակովը Facebook–ի իր էջում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Բատկիվշչինա» իշխող կուսակցության մի շարք անդամների ավելի վաղ հեռացրել էին կուսակցության շարքերից կանոնադրությունը խախտելու համար։ Մասնավորապես, ժողովրդական պատգամավոր Գենադի Մոսկալին հանել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոյի օգտին քարոզչություն իրականացնելու համար։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկուշաբթի հայտարարել է Գերագույն ռադան ցրելու մասին։ Նա նաև հայտարարել է, որ խորհրդարանի նոր կազմի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 26–ին։

«Բատկիվշչինայի» պատգամավոր Վլադիմիր Յավորիվսկին երեքշաբթի հայտնել է, որ խորհրդարանի արտահերթ ընտրություններում կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Տիմոշենկոն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։