481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոսիա սեգոդնյա»–ն պահանջում է ազատել Ուկրաինայում ձերբակալված լրագրողներին
14:22
26 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն պահանջում է  անհապաղ ազատ արձակել իր արտահաստիքային ֆոտոթղթակից և АФП ֆրանսիական գործակալության սթրինգեր Մաքսիմ Վասիլենկոյին, ինչպես նաև «Ղրիմի տելեգրաֆ» պարբերականի թղթակից Եվգենիա Կորոլյովային, որոնց ձերբակալել են Դոնեցկի մարզում «Աջ հատվածի» գրոհայինները։ Այդ մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա»–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Ավելի վաղ ասվում էր, որ Դոնեցկի մարզի դիրքերից մեկում «Աջ հատվածի» մարտիկները ձերբակալել են «Ղրիմի տելեգրաֆ» պարբերականի լրագրողներ, լուսանկարիչ Մաքսիմ Վասիլենկոն և թղթակից Եվգենիա Կորոլյովան։ Վասիլենկոն նաև «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի արտահաստիքային աշխատակից է, բացի այդ, նա աշխատում է Ֆրանս Պրես գործակալության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Սա Ուկրաինայում խոսքի ազատության կոպիտ խախտման առաջին դեպքը չէ։ Մինչ օրս այդ երկրի իշխանությունները լռում են մեր ֆոտոթղթակից Անդրեյ Ստենինի ճակատագրի մասին։ Կիևի իշխանությունների կողմից լրագրողների իրավունքների այսօրինակ խախտումների դեմ բազմիցս հանդես են եկել ԵԱՀԿ ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային լրագրողական կազմակերպություններ։ Մենք պահանջում ենք ռուս լրագրողների անհապաղ ազատում, այդ թվում` մեր արտահաստիքային ֆոտոթղթակցի ազատումը, ով կատարում էր իր մասնագիտական պարտքը»,– ասել է Սիմոնյանը։

Ըստ նրա, ««Ռոսիա սեգոդնյա» և Ֆրանս Պրես միջազգային գործակալությունների համար Մաքսիմ Վասիլոնկեն միջազգային հանրությանն էր ներկայացնում Ուկրաինայում կատարվող իրադարձությունների օբյեկտիվ պատկերը»։

Կիևի իշխանություններն ապրիլից Ուկրաինայի արևելքում ուժային օպերացիա են անցկացնում` ուղղված փետրվարյան պետական հեղաշրջումից դժգոհ Դոնբասի բնակիչների դեմ։ ՄԱԿ–ի տեղեկացմամբ, ապրիլի կեսից օգոստոսի 10–ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում սպանվել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ, վիրավորների թիվը հասել է մոտ 5 հազարի։ Մոսկվայում այդ հատուկ օպերացիան անվանում են պատժիչ և կոչ են անում միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել հրադադար հաստատելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: