487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական զորքերի` Ուկրաինայի հետ սահմանն անցնելու մասին հաղորդումները տեղեկատվական պատերազմի մի մասն են. Լավրով
13:39
26 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվան տեղեկատվական պատերազմի դրսևորում է համարում արևմտյան ԶԼՄ–ների հաղորդումներն այն մասին, թե ռուսական զորքերը հատել են Ուկրաինայի հետ սահմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մենք նմանատիպ բոլոր հաղորդումները (ռուսական զորքերի հնարավոր մտնելն Ուկրաինայի տարածք) դիտարկում ենք որպես տեղեկատվական պատերազմի դրսևորումներ»,– ասել է նա «Russia Beyond the Headlines» պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակել է բրիտանական «The Daily Telegraph»–ը։

Լավրովի խոսքով` «ցավոք, զանգվածային լրատվամիջոցները շարունակում են լուրեր, աղավաղված տեղեկություն և նույնիսկ ակնհայտ կեղծիք տարածել»։ Որպես օրինակ նա նշեց Կիևի վերջին հայտարարություններն այն մասին, թե ուկրաինական հրետանին ոչնչացրել է իբր Ռուսաստանից Ուկրաինայի կողմ ուղղված զրահատեխնիկայի շարասյունը։

«Միաժամանակ, բրիտանական երկու թերթեր արդեն հայտնել են, թե նրանց աշխատողներն այդ ներխուժման ականատեսներ են դարձել։ Սակայն չի ներկայացվել այդ լուրերի որևէ ապացույց, և նույնիսկ ԱՄՆ Պետական դեպարտամենտը չի կարողացել հաստատել այդ տեղեկությունը»,– ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սերգեյ Լավրովը մեկ անգամ չէ, որ ուշադրություն է հրավիրում ուկրաինական սահմանը ռուսական զորքերի կամ մարտական տեխնիկայի միջոցով հատելու հնարավոր դեպքերի վերաբերյալ ԶԼՄ–ների հաղորդագրությունների մանրամասն ստուգման անհրաժեշտությանը։ Նախարարը միաժամանակ հույս է հայտնել, որ բոլորը «կկարողանան տարբերել ճշմարտությունը կեղծիքից»։ Լավրովի խոսքով` անհեռանկարային է առաջ քաշել անհիմն պահանջներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։