478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ադրբեջանական գերության մեջ մահացած ՀՀ քաղաքացու հարազատներին
14:08
25 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ցավակցություն է հայտնել ադրբեջանական գերության մեջ մահացած ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի հարազատներին և մտերիմներին:

Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8–ին առայժմ չպարզված հանգամանքներում հատել է հայ–ադրբեջանական սահմանը և հայտնվել է ադրբեջանական գերությունում։ Ադրբեջանում նրան սկզբում լուսանկարել էին քաղաքացիական հագուստով, իսկ ավելի ուշ հրապարակվել էին լուսանկարներ, որտեղ Պետրոսյանի հագին զինվորական հագուստ էր, իսկ ադրբեջանցի զինծառայողներն էլ ուղեկցում էին նրան։ Բաքուն փորձում էր գերուն որպես «հայ դիվերսանտ» ներկայացնել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Պետրոսյանը «հանկարծամահ է» եղել «սրտի սուր անբավարարության» հետևանքով: Իսկ հայկական կողմը վստահ է, որ գերուն տանջամահ են արել և անկախ դատաբժշկական փորձաքննություն է պահանջում՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

«Մենք ափսոսում ենք, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն ուղեկցվում է մարդկային զոհերով, մարդկանց մահով, և դա տեղի է ունենում ոչ միայն զինված բախումների ժամանակ: Խորը ցավակցություն ենք հայտնում Կ. Պետրոսյանի, ինչպես նաև մահացած այլ հայերի և ադրբեջանցիների հարազատներին և մտերիմներին: Կարծում ենք, որ հարկավոր է նմանատիպ միջադեպերի մանրամասն հետաքննություն իրականացնել», - նշել է Լուկաշևիչը:

«Կոչ ենք անում կողմերին գործնականորեն կիրառել 2010թ.-ի հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են մահացածների մարմինների վերադարձմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի աջակցությամբ», - ավելացրել է նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: