483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան. «ՄՄ–ին շուտափույթ անդամակցելու հարցում ոչ ոք ճնշում չի գործադրում Հայաստանի վրա»
13:19
25 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերքել է այն պնդումը, թե Հայաստանի վրա ճնշում են գործադրում ՄՄ մտնելու գործընթացն արագացնելու նպատակով:

«Իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, իբր թե մեզ ստիպում են, որպեսզի մենք արագ և գլխակորույս դառնանք Մաքսային միության անդամ», - հայտարարել է Սարգսյանը կիրակի Ծաղկաձորում «Բազե 2014» համահայկական երիտասարդական ջոկատի մասնակից-լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես նշում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Սարգսյանի խոսքով՝ ՄՄ մտնելու ողջ գործընթացը պայմանավորված է Հայաստանի գործողություններով, «այլ ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ պնդումներով»:

«Սա կարևոր ժամանակահատված է մեր երկրի զարգացման համար: Շատ բան է փոխվելու մեր երկրում: Ես որևէ խնդիր չունեմ ոչ այն մարդկանց հետ, ովքեր կոշտ քննադատում են, և ոչ էլ այն մարդկանց, ովքեր ամուր պաշտպանում են այս գաղափարը (ՄՄ մտնելուն, «Նովոստի-Արմենիա»): Ժամանակը ցույց կտա, և բոլորը կտեսնեն, թե ով էր ճիշտ», - ավելացրել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Մաքսային միությունը մեկ երկիր չէ, և նա ինչ-որ տեղ համաձայն է այն կարծիքի հետ, որ երևի թե բոլորը չեն ուրախ Հայաստանին: «Մենք փոքր երկիր ենք, խնդիրներ ունեցող երկիր ենք, և, բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար», - ասել է Սարգսյանը:

«Չնայած,– նշել է նախագահը,– այնպես չէ, որ Մաքսային միության անդամները չեն ցանկանում Հայաստանի անդամակցությունը»:

«Եթե չցանկանային, ապա ուղղակի վետո կդնեին այս խնդրի վրա, և խնդիրն ընդհանրապես առաջ չէր շարժվի», - ասել է Սարգսյանը:

ՌԴ կառավարությունը օգոստոսի 7-ին հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսության միության պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը, իսկ օգոստոսի 14-ին այն ներկայացրել է ՌԴ նախագահի ստորագրմանը: ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը պատրաստվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի իշխանական մարմինների հետ համատեղ:

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի պայմանագիրը, այն ուժի մեջ կմտնի 2015 թ.-ի հունվարի 1-ից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 10-ին տեղեկացրել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ:-0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: