487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի իշխող կուսակցությունը երկրի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուին առաջադրել է կառավարության ղեկավարի պաշտոնում
14:16
22 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն դարձել է երկրի վարչպաետի պաշտոնի թեկնածու իշխող Արդարության և զարգացման կուսակցությունից։ Այդպիսի որոշում է ընդունվել կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կառավարության գործող ղեկավար Թայիփ Էրդողանն օգոստոսի 10–ին հաղթել է Թուրքական հանրապետության պատմության մեջ առաջին (1923–ից) ուղղակի նախագահական ընտրություններում։ Արդարության և զարգացման կուսակցությունը մեծամասնություն ունի թուրքական խորհրդարանում 2002 թվականից, դրա ներկայացուցիչները զբաղեցրել են նախագահի (Աբդուլա Գյուլը` 2007 թվականից) և վարչապետի պաշտոնները (Էրդողանը` 2003)։ Գյուլն ավելի վաղ հայտնել էր, որ Դավութօղլուն կդառնա Արդարության և զարգացման կուսակցության նախագահ, իսկ հետո կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։

«Մենք երկար խորհրդակցություններ ենք անցկացրել մարզպետների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, շարքային քաղաքացիների հետ... Այսօր եկել ենք եզրափակիչ որոշման։ Կարող է` մի փոքր շտապում եմ, բայց մեր կուսակցության նախագահի, ինչպես նաև հանրապետության 62–րդ կառավարության վարչապետ է դարձել արտաքին գործերի նախարար, Կոնյիից պատգամավոր, մեր ընկեր և համախոհ Ահմետ Դավութօղլուն»,– հինգշաբթի ասել է Էրդողանը։

Նա ավելացրել է, որ անցկացված խորհրդակցությունների մասնակիցների կարծիքով, «երկրի վարչապետի հզորությունը բազմակի կաճի, եթե նա միաժամանակ կուսակցության ղեկավար էլ լինի»։ Էրդողանը հայտնել է, որ Դավութօղլուն կուսակցության ղեկավարի պաշտոնում կհաստատվի օգոստոսի 27–ին` կուսակցության խորհրդի արտահերթ ժողովում։

Դավութօղլուին Էրդողանը կկարողանա վարչապետ նշանակել օգոստոսի 28–ին` պաշտոնը ստանձնելուց հետո։

Դավութօղլուն (55 տարեկան) ԱԳՆ–ն գլխավորել է 2009 թվականին, իսկ դրանից մեկ տարի առաջ մշակել է Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական դոկտրինը։ Նա Ստամբուլի Բոգազիչի համալսարանի շրջանավարտ է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։