483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Վրաստանը «Բարեկամության կամուրջ» կկառուցեն հայ–վրացական սահմանում
17:57
21 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ու Վրաստանը կամուրջ կկառուցեն հայ–վրացական սահմանում «Բագրատաշեն» և «Սադախլո» վերահսկիչ անցակետերի միջև, ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք համաձայնության ենք եկել, որ Հայաստանն ու Վրաստանը միասին կամուրջ կկառուցեն, և այսօր իմացա, որ կա հետաքրքիր նախաձեռնություն, որ այն կոչվի «Բարեկամության կամուրջ», և մենք ուրախությամբ համաձայնեցինք այդ առաջարկին»,– հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ղարիբաշվիլին։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին հայտնեց, որ շահագրգռված քննարկումներ անցկացվեցին ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապերի բարելավման շուրջ։ Մանրամասն քննարկվեցին սահմանային ՀԱԿ–երի արդիականացման խնդիրները, մասնավորապես, Բագրատաշեն–Սադախլո ՀԱԿ–ում նոր կամրջի կառուցումը։

Նա ավելացրեց նաև, որ վրացի գործընկերոջ հետ քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, ենթակառուցվածքի զարգացումը, կրթական, մարդասիրական և մշակութային կապերի ամրապնդման խնդիրներ։ Երկուստեք կարևորվեց հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանումն ու վերականգնումը։

Աբրահամյանի խոսքով` հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվեց հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը, երկկողմանի հանդիպումների անհրաժեշտությունը, որոնք երկու երկրների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացման լավագույն ձևն են։

«Բանակցություններն անցան բարեկամական երկրներին հատուկ ջերմ ու կառուցողական մթնոլորտում»,– ընդգծեց հայ վարչապետը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։