478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 100 հազար դոլար կուղղի Իրաքի եզդիներին
16:22
21 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը որպես մարդասիրական օգնություն 100 հազար դոլար կուղղի Իրաքի եզդի ժողովրդին, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Իրաքում ներքաղաքական բախումների հետևանքով էապես տուժել և իրենց բնակության վայրերից արտաքսվել են բազմաթիվ եզդի ընտանիքներ։ Բացի այդ, ահաբեկիչները նրանց նկատմամբ բռնություն են կիրառել»,– ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները բարեկամական եզդի ժողովրդին օժանդակելու համար որոշում են ընդունել աջակցություն ցուցաբերել երկու ուղղությամբ։

Ըստ նրա, նախագահը հանձնարարել է Հայաստանի բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին բարեկամական երկրներում և միջազգային կազմակերպություններում քննարկումներ կազմակերպել Իրաքում բռնության դադարեցման  և իրավիճակի կայունացման քայլերի իրականացման ուղղությամբ։

Երկրորդ ուղղությունը, ինչպես նշեց փոխնախարարը, կապված է մարդասիրական օգնության հետ, որը պետք է բաշխվի Իրաքի եզդի բնակչության միջև։

«Օգնությունը հասցնելու հնարավորությունների մասին քննարկումները ցույց տվեցին, որ նպատակային նշանակությունը գործնականորեն անհնար է, ինչի կապակցությամբ Հայաստանը դիմել է ՄԱԿ–ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ, որն ունի բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, և, պայմանավորվածության համաձայն, Հայաստանից եզդի ժողովրդի օգնությունը կփոխանցվի այդ կազմակերպության միջոցով»,– ասաց Քոչարյանը։

Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանն ի սկզբանե նախատեսում էր հատկացնել 50 հազար դոլար, սակայն նախագահի հանձնարարականից հետո գումարը կրկնապատկվեց` մինչև 100 հազար դոլար։

«Իսլամական պետություն» արմատական խմբավորման գրոհայինները, ովքեր մինչև վերջերս կռվում էին Սիրիայում, հունիսին գլխավորել են գրոհն Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա, որն ուղեկցվել է տեղական ոչ մահմեդական բնակչության, այդ թվում` եզդիների զանգվածային սպանություններով։ Հունիսի վերջին ԻՊ–ն հայտարարել է Իրաքի և Սիրիայի` իրեն ենթակա տարածքներում «իսլամական խալիֆայություն» ստեղծելու մասին։

Ավելի վաղ Աշխարհի եզդիների ազգային միությունը բազմաթիվ անգամ կոչ էր արել միջազգային կառույցներին և ողջ մարդկությանը համապատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ անգործունեության դեպքում եզդիների նկատմամբ իրականցող հանցագործությունները կշարունակվեն: Միության ղեկավարությունը բաց նամակով դիմել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հայաստանի նախագահներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ հորդորելով պաշտպանել Իրաքի եզդիներին:

Եզդիները քուրդ ժողովրդի մի մասն են, ովքեր հատուկ կրոն են դավանում: Նրանք հիմնականում բնակվում են Իրաքում: Եզդիների կրոնը պարունակում է հեթանոսական, հնագույն հնդիրանական դավանանքի, հուդայականության, քրիստոնեության և իսլամի տարրեր:

2013 թ.-ին իրականացված մարդահամարի համաձայն՝ Հայաստանում բնակվում է 41 հազար եզդի, եզդիերեն թերթ է հրապարակվում և ռադիոհաղորդում հեռարձակվում: Հայաստանի մի շարք դպրոցներում դասավանդումն իրականացվում է եզդիերեն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։