486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի նախագահը կարծում է, որ արտգործնախարար Դավութօղլուն կգլխավորի իշխող կուսակցությունն ու նախարարների կաբինետը
12:13
20 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը կարծում է, որ երկրի վարչապետի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթերս գործակալությանը:

Կառավարության գործող ղեկավար Թայիպ Էրդողանը օգոստոսի 10-ին հաղթել է Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված ուղիղ նախագահական ընտրություններում (1923 թ.-ից հետո): Գյուլը կլքի իր պաշտոնը օգոստոսի 28-ին: Ավելի վաղը նա հայտարարել է, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո կրկին կհամալրի Արդարություն և զարգացում կուսակցության շարքերը, որը 2002թ.-ից երկրի իշխող կուսակցությունն է, որի անդամներ են նաև Էրդողանն ու Դավութօղլուն: Օգոստոսի 27-ին նախատեսված է կուսակցության համագումարը, որի ընթացքում կընտրվի կուսակցության նոր նախագահը:

Գյուլը կարծում է, որ Դավութօղլուն կդառնա Արդարություն և զարգացում կուսակցության նախագահը, այնուհետև կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

«Իմ կարծիքով՝ Դավութօղլուն կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Մենք կաջակցենք նրան», - հայտարարել է Թուրքիայի նախագահը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։