487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի եզդիների համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանությանն ու ժողովրդին Իրաքի եզդիներին աջակցելու համար
15:46
19 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի եզդիների համայնքը շնորհակալություն է հայտնում հայ ժողովրդին, իշխանությանն ու երկրի քաղաքական ուժերին Իրաքի եզդիներին օգնելու և աջակցելու համար, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի եզդիների համայնքի ղեկավար, Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը:

«Մենք շնորհակալ ենք նրանց այն օգնության, աջակցության և ուշադրության համար, որը նրանք ցուցաբերել են իրաքցի եզդիների խնդրի նկատմամբ», - ասաց Թամոյանը:

Ինչպես նշվում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի հայտարարության մեջ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել Արտգործնախարարությանն ու դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ միջազգային ասպարեզում խնդրին պատշաճ մակարդակով հետամուտ լինելու համար:

Ինչպես կարծում է Թամոյանը, Իրաքում իրականացվող եզդիների զանգվածային սպանությունները կազմակերպվում են Իրաքի քրդական ինքնավարության իշխանությունների նախաձեռնությամբ, որոնք հումանիտար օգնության տեսքով ոչնչացնում և արտաքսում են եզդիներին իրենց պատմական հայրենիքից:

Նա նաև ապատեղեկատվություն համարեց այն տեղեկությունը, թե քրդական ինքնավարությունն աջակցում է եզդիներին՝ ընդգծելով, որ իրականում հակառակն է տեղի ունենում:

«Հաճախ տրամադրվող մարդասիրական օգնությունն ու սպառազինությունը ստանում են քրդերը, որոնք էլ իրականացնում են եզդիների զանգվածային սպանությունները», - ասաց Թամոյանը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ ինքը` որպես Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ, դիմել է համաշխարհային գերտերություններին՝ խնդրելով պաշտպանել Իրաքի եզդիներին:

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները մինչև վերջին ժամանակները կռվում էին Սիրիայում, իսկ հունիսին գլխավորել են հարձակումները Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա։ Հունիսի վերջին խմբավորումը հայտարարեց, որ Իրաքի և Սիրիայի՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում «իսլամական խալիֆայություն» է ստեղծում:

Ավելի վաղ Աշխարհի եզդիների ազգային միությունը բազմաթիվ անգամ կոչ էր արել միջազգային կառույցներին և ողջ մարդկությանը համապատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ անգործունեության դեպքում եզդիների նկատմամբ իրականցող հանցագործությունները կշարունակվեն: Միության ղեկավարությունը բաց նամակով դիմել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հայաստանի նախագահներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ հորդորելով պաշտպանել Իրաքի եզդիներին:

Եզդիները քուրդ ժողովրդի մի մասն են, ովքեր հատուկ կրոն են դավանում: Նրանք հիմնականում բնակվում են Իրաքում: Եզդիների կրոնը պարունակում է հեթանոսական, հնագույն հնդիրանական դավանանքի, հուդայականության, քրիստոնեության և իսլամի տարրեր:

2013 թ.-ին իրականացված մարդահամարի համաձայն՝ Հայաստանում բնակվում է 41 հազար եզդի, եզդիերեն թերթ է հրապարակվում և ռադիոհաղորդում է հեռարձակվում: Հայաստանի մի շարք դպրոցներում դասավանդումն իրականացվում է եզդիերեն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: