486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելն ու Պաղեստինը պայմանավորվել են երկարացնել հրադադարը
13:12
19 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Իսրայելն ու Պաղեստինը հայտարարել են, որ ևս մեկ օրով երկարացնում են հրադադարը Գազայի հատվածում, որպեսզի շարունակեն հակամարտության երկարաժամկետ կարգավորման բանակցությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Մեկուկես ամսվա ընթացքում երկու հազար կյանք խլած հակամարտությունում դադարն ի սկզբանե նախատեսված էր հինգ օրով, որը լրացել է կեսգիշերին (Մոսկվայի ժամանակով` երեքշաբթի 1։00–ին)։

«Եգիպտոսի խնդրանքով հրադադարը երկարացվում է ևս 24 ժամով բանակցությունները շարունակելու համար»,– ՌԻԱ Նովոստիին է հայտնել իսրայելական կառավարության աղբյուրը։

Հրադադարը երկարացնելու համաձայնության մասին են հայտարարել նաև Կահիրեում պաղեստինյան միավորված պատվիրակության ներկայացուցիչները։ «Բանակցություններում օկուպանտների անհաշտելիության պատճառով բարդություններ են առաջացել։ Հրադադարը երկարացվել է եգիպտացի միջնորդի առաջարկով` բանակցություններին ևս մեկ հնարավորություն տալու համար»,– Facebook սոցիալական ցանցում գրել է Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իզզատ ար–Ռեշեկը։

Պաղեստինցիները Կահիրեում ցանկանում են հասնել նրան, որ, նախևառաջ, հանվեն արտաքին աշխարհի հետ Գազայի հաղորդակցման սահմանափակումները։ Իսրայելցիները պահանջում են անկլավի սոցիալ–տնտեսական վերականգնումը կապել դրա ապառազմականացման հետ։

Պաղեստինյան պատվիրակության ղեկավար Ազզամ ալ–Ահմադը հանդես է եկել կողմերի` փոխզիջմանը մոտենալու վերաբերյալ ԶԼՄ–ների հրապարկումների հերքումով։ «Որևէ առաջխաղացում չկա։ Եթե պայմանավորվածության չհասնենք, դիմակայությանը վերադառնալու վտանգ կա»,– ասել է նա տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։