482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի իշխանությունը Դոնբասի նկատմամբ վարում է նույն քաղաքականությունը, ինչ Ադրբեջանը` Լեռնային Ղարաբաղի դեմ. փորձագետ
15:46
14 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի իշխանությունը Դոնբասի նկատմամբ վարում է նույն քաղաքականությունը, ինչ Ադրբեջանը` Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժանմունքի վարիչ Վլադիմիր Եվսեևը։

«Այն, ինչ անում են ուկրաինացի ուժայինները, հիշեցնում է Ադրբեջանի` 90-ականների գործողությունները։ Դա «Գրադ» համազարկային կրակի համակարգերի օգտագործումն է խաղաղ բնակչության դեմ, նաև` ցեղասպանության որոշակի փաստերը»,– հինգշաբթի ասաց Եվսեևը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն 90–ականների սկզբում կրկնվել են Ուկրաինայում ավելի խոշոր մասշտաբներով` հաշվի առնելով բնակչության մեծ թիվը, ինչը, բնականաբար, հանգեցրել է մեծ թվով զոհերի։

«Կիևում բացարձակապես չեն ցանկանում պատմության դասեր քաղել, նրանք չեն կարողանում հասկանալ` միշտ չէ, որ ամեն ինչ որոշում է քանակը, շատ հաճախ մարդկանց դրդապատճառները կարող են լուրջ նշանակություն ունենալ և որոշել հաջողությունը պատերազմում»,– ավելացրեց Եվսեևը։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Երկրի հարավ–արևմուտքում գտնվող մի շարք շրջաններ չեն ճանաչել Կիևի նոր իշխանության լեգիտիմությունը և ապրիլի կեսերից ռազմական հատուկ օպերացիա են սկսել Ուկրաինայի արևելքում անկախության կողմնակիցներին ճնշելու համար։ Մոսկվայում այդ օպերացիան, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում, համարել են պատժիչ և կոչ են անում Կիևին անհապաղ դադարեցնել նման գործողությունները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: