481.96
-0.73
591.9
+2.34
8.52
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանին պատերազմից հետ է պահում BP–ն. փորձագետ
15:18
13 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. BP բրիտանական նավթագազային ընկերությունը Ադրբեջանին հետ է պահում ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվ ռազմական գործողություններից հայկական կողմի` ադրբեջանական տարածքում նավթատարների և գազատարների ուղղությամբ հնարավոր հարվածի պատճառով, կարծում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Armnews հեռուստաընկերության եթերում Ադրբեջանին հիշեցրել էր, որ Երևանն ունի բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են ավերակ դարձնել ցանկացած ծաղկուն բնակավայր։

«Ադրբեջանը հպարտանում է իր անկախությամբ, բայց իրականում BP–ի ուժեղ ազդեցության տակ է, որը, անհանգստանալով նավթագազային իր ներդրումների մասին, իշխանությանը հետ է պահում պատերազմից»,– ասաց Ալավերդյանը։

Ադրբեջանական ԶԼՄ–ների տվյալներով` BP–ն ապահովում է Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի մուտքերի ավելի քան 99.83 տոկոսը երկու նախագծերի իրականացման հաշվին, որոնց օպերատորը բրիտանական ընկերությունն է։

«Պատահական չէ, որ մինչ օրս ղարաբաղյան հակամարտության վրա պաշտոնապես ուշադրություն չդարձրած Մեծ Բրիտանիան մտահոգություն է հայտնել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ»,– ընդգծեց Ալավերդյանը։

Հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:16
19 Հունվարի 2018
«Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». Արմեն Սարգսյանն` ի պատասխան Սերժ Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանից որոշ ժամանակ է խնդրել ՀՀ նախագահի ընտրություններում մասնակցելու մասին որոշում ընդունելու համար:
13:29
19 Հունվարի 2018
Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու ՀՀԿ–ից։
13:01
19 Հունվարի 2018
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու:
11:00
19 Հունվարի 2018
Կարեն Կարապետյանի համար նոր պաշտոն կստեղծվի
Նոր Սահմանադրությամբ,  2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունը երեք փոխվարչապետ կունենա:
10:44
19 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Էներգետիկայի նախարարի ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածությունը
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի անունը հայտնի կլինի մեկ շաբաթից:
20:38
17 Հունվարի 2018
ՀՀԿ–ում մեկնաբանել են Հայաստանի նախագահի պաշտոնի երկու թեկնածությունները
ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է Հայաստանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածությունների մասին լուրերը։
17:02
17 Հունվարի 2018
Սերժ Սարգսյանը կմնա քաղաքականությունում. ԱԺ նախագահի խորհրդական
Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկն այն է, թե կմնա, արդյո՞ք, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում թե՞ ոչ:
11:07
17 Հունվարի 2018
Ցանկն ընդլայնվում է. քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը
Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում նա վայելում է լայն շրջանակների համակրանքը։
10:39
17 Հունվարի 2018
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը
Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով:
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։