478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը Նազարբաևի հետ խոսել է Սարգսյանի և Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին
14:55
13 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է նրան Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի նախագահի նստավայրի մամուլի ծառայությանը:

«Միաժամանակ նշվում է, որ կողմերը քննարկել են ղարաբաղյան հարցի շուրջ առկա բարդություններն ու մոտեցրել են իրենց դիրքորոշումները», - նշվում է հաղորդագրության մեջ:

Պուտինն ու Նազարբաևը հաստատել են նաև  2014թ.-ի օգոստոսի երրորդ տասնօրյակում Մաքսային միության անդամ-պետությունների և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման հնարավորությունը:

Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Արևմուտքի երկրների` Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ու ՌԴ-ի պատասխան միջոցները, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքները:

«Մտքեր են փոխանակվել Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի կապակցությամբ: Հաստատվել է այս տարվա օգոստոսի երրորդ տասնօրյակում Մաքսային միության անդամ-պետությունների և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման հնարավորությունը, որն առաջարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն», - նշվում է հաղորդագրության մեջ:

Պետությունների առաջնորդները քննարկել են նաև Ղազախստանի և ՌԴ-ի երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Սոչիում, հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը վերաբերող հարցեր են քննարկվել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: