486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի հետ ճաշը հանվել է աճուրդի. ԶԼՄ
13:32
13 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ ճաշը հանվել է աճուրդի 50 հազար դոլար նախնական արժեքով, հաղորդվում է Charitybuzz կոմերցիոն կազմակերպության կայքում, որը զբաղվում է հայտնի մարդկանց մասնակցությամբ բարեգործական աճուրդների կազմակերպմամբ:

Աճուրդի հաղթողը կարող է ճաշել քաղաքական մերկացումների կայքի հիմնադրի հետ և քննարկել համաշխարհային քաղաքականությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր: Ճաշը նախատեսված է Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, որտեղ Ասանժը թաքնվում է 2012թ.-ի հունիսից: Որպես բոնուս՝ Ասանժն աճուրդի հաղթողին կպատմի բջջային հեռախոսում և նոութբուքում տեղեկատվական անվտանգության ապահովման գաղտնիքների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

WikiLeaks-ի շուրջ աղմկահարույց պատմություն ծավալվեց, երբ 2010թ.-ի աշնանը կայքում հրապարակվեցին ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայության փաստաթղթերը: Բրիտանիայի դատարանը վճռեց հանձնել Ասանժին Շվեդիայի իշխանությանը, որտեղ նրան մեղադրում են սեռական բնույթի հանցագործություններում: Իսկ Ասանժը մտավախություն ունի, որ իրեն կհանձնեն ԱՄՆ-ի իշխանությանը, որտեղ կարող են մահապատժի ենթարկել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։