486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ադրբեջանական շփման գծում գրանցվող միջադեպերի գործում ՀԱՊԿ-ի միջամտության անհրաժեշտություն չկար. Սարգսյան
14:02
11 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ադրբեջանական շփման գծում գրանցվող միջադեպերի գործում ՀԱՊԿ-ի միջամտության անհրաժեշտություն չկար, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «ԱրմՆյուզ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չարձագանքեց ստեղծված իրավիճակին:

Հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի վեց զինծառայողներ։

«Ես կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկար: ՀԱՊԿ-ի գործողությունները մշտապես պայմանավորված են լինում դիմող երկրի գործողություններով: Իհարկե, ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել և կարող էր սա զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված լինել», - ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ ըստ իր տեղեկության՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակում պիտի այցելի Հայաստան:

«Սա արդեն վերաբերմունք է: Եվ երկրորդ՝ դուք հնարավորություն կունենաք այս հարցերը նրան ուղղելու: Իրոք ես համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը չկար: Եթե որևէ մեկը մտածում է, որ եթե ՀԱՊԿ-ը արձագանքեր, ապա ադրբեջանցիներն անմիջապես կդադարեցնեին, ապա կարծում եմ, որ նա սխալվում է», - ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա ինչպես ընդգծեց նախագահը, այդ դիրքորոշումը արտահայտված է 2012 թվականի փաստաթղթում, և այդ փաստաթուղթը իր ուժը չի կորցրել: «ՀԱՊԿ-ի դիրքորոշումը միանշանակ պարզ է», - ընդգծեց Սարգսյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ եթե մասնակից-պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (զինված հարձակման, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնավարությանը), ապա դա կդիտարկվի մասնակից-պետությունների կողմից որպես սույն պայմանագրի բոլոր մասնակից-պետությունների նկատմամբ իրականացված ագրեսիա (զինված հարձակման, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնավարությանը): Մասնակից-պետություններից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դրսևորման դեպքում մնացած մասնակից-պետություններն այդ մասնակից-պետության խնդրանքով անհապաղ օգնություն կտրամադրեն, այդ թվում նաև զինված, ինչպես նաև կաջակցեն իրենց տնօրինության տակ գտնվող միջոցներով հավաքական պաշտպանության իրավունքի իրականացման կարգով՝ ըստ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի:

Սույն հոդվածի հիման վրա ընդունված միջոցների մասին մասնակից-պետություններն անհապաղ կիրազեկեն ՄԱԿ-ի ԱԽ-ին: Այդ միջոցների իրականացման ժամանակ մասնակից-պետությունները կպահպանեն ՄԱԿ-ի Կանոնադրության համապատասխան դրույթները:

1992 թ.-ի մայիսին ստեղծված ՀԱՊԿ-ի մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: