486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Շաքարյան. Հաղթելով նախագահական ընտրություններում` Էրդողանը կարող է «անգլիական թագուհի» դառնալ
17:51
07 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հաղթելով նախագահական ընտրություններում` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կարող է «անգլիական թագուհի» դառնալ ներկայիս նախագահ Աբդուլա Գյուլի նման, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Ըստ նրա` Էրդողանի հաղթանակը նախագահական ընտրություններում փորձագետների մոտ կասկած չի հարուցում, հարցը միայն այն է` հաղթանակը կլինի արդեն առաջի՞ն փուլում, թե՞ ոչ։

«Էրդողանը, դառնալով նախագահ, կլինի Աբդուլա Գյուլի նման «անգլիական թագուհի»` առանց լայն լիազորությունների, որովհետև նրա ծրագրերում նախագահությունն առաջին փուլն է, իսկ ռազմավարական նպատակը` ճնշող հաղթանակ տանել 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, որը թույլ կտա ուժեղացնել խորհրդարանում իր կուսակցության դերը և կրկին փոխել Սահմանադրությունը»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Շաքարյանը։

Նա միաժամանակ նշեց, որ այդ նպատակին հասնելը դժվար կլինի` հաշվի առնելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Կանոնադրության սահմանափակումների պատճառով չեն կարողանա մասնակցել Թուրքիայի Արդարության և զարգացման կուսակցության 70 առաջատար պատգամավորներ։

Փորձագետը նաև խոսեց վարչապետի պաշտոնում Էրդողանի իրավահաջորդի թեմայի մասին` նշելով, որ թուրքական ԶԼՄ–ների պտտվող լուրերի համաձայն, դա կարող է լինել ԱԳՆ ներկայիս ղեկավար Ահմետ Դավութօղլուն։ Ըստ նրա` Դավութօղլուն ավելի թույլ քաղաքական խաղաքար է, քան Գյուլը, և Էրդողանը հույս ունի նրա օգնությամբ պահպանել կառավարության և կուսակցության վերահսկողությունը։ Շաքարյանն ավելացրեց, որ Գյուլի դեպքում, ով ավելի փորձառու և ուժեղ քաղաքական գործիչ է, ինչպես նաև հայտնի է ԱՄՆ–ում ապրող իսլամական ազդեցիկ աստվածաբան Ֆեթհուլահ Գյուլենի (ում հետ Էդողանը լարված հարաբերություններ ունի) հետ իր կապերով, դա ավելի դժվար կլինի։

Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցնեն 2014 թվականի օգոստոսի 10–ին։ Եթե թեկնածուներից և ոչ մեկն առաջին փուլում բավարար թվով քվեներ չհավաքի, ապա երկրորդ փուլը կանցնի օգոստոսի 24–ին։ Դրանք կլինեն Թուրքիայի վարչապետի առաջին համաժողովրդական ընտրությունները, նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը։

Օգոստոսյան նախագահական ընտրություններում Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում (ԱԶԿ) կուսակցությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում առաջադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի թեկնածությունը, ընդդիմադիր Ժողովրդա–հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) և Ազգային գործողության կուսակցությունն (ԱԳԿ) առաջադրել են միասնական թեկնածու Էքմելեդըն Իհսանօղլուին, իսկ քրդամետ Ժողովրդա–դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունը որպես թեկնածու առաջադրել է Սելահաթըն Դեմիրթաշին։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։