486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Պենտագոնը խոստովանել է, որ սոցիալական ցանցերը մեծ դեր են խաղացել Boeing–ի վթարը հետաքննելու գործում
11:22
07 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության ղեկավար Մայքլ Ֆլինը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing–ի վթարի պատճառները պարզելու գործում մեծ դեր են խաղացել սոցիալական կայքերում հրապարակված հաղորդագրությունները, գրում է Wall Street Journal–ը։

«Առաջին տվյալներն այն մասին, թե ով է կրակել ինքնաթիռի վրա, ինչով է կրակել և որտեղ ու երբ է դա տեղի ունեցել, մենք ստացել ենք սոցիալական կայքերից։ Դա  գրեթե մի քանի րոպեի ընթացքում է եղել (տեղի ունեցածից հետո),– հայտարարել է գեներալ–լեյտենանտ Մայքլ Ֆլինը թերթի հետ հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես գրում է թերթը, ինքնաթիռի վթարից մի քանի րոպե անց ռուսախոս վերլուծաբաններից մեկը «Վկոնտակտե» սոցիալական կայքում տեսել էր աշխարահազորականի անունից արված մի գրառում այն մասին, որ ինքն իբր ուկրաինական բեռնատար օդանավ է խփել։

Թերթն ընդգծում է, որ թեև ԱՄՆ հետախուզական ծառայությունները ռադիոլոկացիոն միջոցների և տիեզերական տեղակայման համակարգերի հասանելիություն ունեն, այնուհանդերձ տեղի ունեցածին մասնակից լինելու մեջ մեղադրելու գործում նրանց օգնել են հենց սոցիալական կայքերի տեղեկությունն ու ինտերնետային գրառումներին հետևելու համար նախատեսված սարքավորումները։

Թերթը գրում է, թե ամերիկյան ոչ բոլոր պաշտոնյաներն են կարծում, որ կարելի է լիովին վստահել սոցիալական կայքերից վերցրած տեղեկությանը։ «Սոցիալական կայքերի խնդիրը հուսալիությունն ու ճշգրտությունն են։ Դրանք մեզ որոնման տարածք են տալիս, սակայն չի կարելի այն որպես անհերքելի փաստ դիտարկել»,– թերթին է ասել ԱՄՆ վարչակազմի աշխատակիցներից մեկը։

Ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչներն արդեն հայտնել էին, որ Ուկրաինայում տեղի ունեցած ավիավթարի մասին տեղեկությունները ստացել են սոցիալական ցանցերից և ուկրաինական իշխանության տարածած տեսանյութերից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: