482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը պատրաստվում հանդիսավոր կերպով նշել հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձը
18:32
06 Օգոստոսի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/.  ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման  կառավարական հանձնաժողովի առաջին նիստն է  տեղի է ունեցել Ստեփանակերտում, հաղորդում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են  միջոցառումների նախապատրաստության հետ կապված մի շարք հարցեր:

Տոնական օրերին տարաբնույթ  միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում և բոլոր շրջաններում։

Կկազմակերպվեն պաշտոնական ընդունելություններ և պարգևատրման արարողություն: Արցախի ուսումնական հաստատություններում 2014-2015 ուստարվա առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման օրվան. արիության դասին կմասնակցեն   պատգամավորներ, կառավարության անդամներ, Արցախյան գոյամարտի վետերաններ:

Շուշիում կբեմադրվի Ա.  Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան: Համերգային և մարզական միջոցառումներ և ժողովրդական զբոսահանդեսներ կկայանան մայրաքաղաքում և շրջկենտրոններում:
Տոնական միջոցառումները կավարտվեն սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` համերգով և հրավառությամբ:

Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվեց հանձնարարականներ` միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում:

Նման որոշում ընդունելիս պահպանվել են 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները, որը նախատեսում է ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում սեփական պետաիրավական կարգավիճակի մասին հարցն ինքնուրույն լուծելու ազգային ինքնավարությունների իրավունքը:

Ղարաբաղի ժողովրդի կամքն ամրագրվել է 1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Այսօր ԼՂՀ-ն ամբողջովին կայացած պետություն է՝ բոլոր գործիքներով, որոնք կան ինքնավար երկրներում՝ իշխանության ձևավորման ժողովրդավարական ավանդույթներ, անկախ արտաքին քաղաքականություն, դինամիկ կերպով զարգացող տնտեսություն, ուժեղ և մարտունակ բանակ, որը վայելում է հասարակության վստահությունն ու հարգանքը:

Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վիճարկելի չէ միջազգային հանրության կողմից և խնդրի կարգավորման սկզբունքներից մեկն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։