486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ն ապակայունացնում է իրավիճակը Հարավային Կովկասում` Ռուսաստանի դեմ այն օգտագործելու համար. փորձագետ
15:50
06 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն ձգտում է ապակայունացնել իրադրությունը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում` դա Ռուսաստանի դեմ օգտագործելու համար, կարծում է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ Արման Բոշյանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի` ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանման անընդունելի լինելու մասին հայտարարություններով Ադրբեջանին պատերազմի կոչ են անում»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Բոշյանը։

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։

Ըստ նրա` պատերազմը ձեռնտու չէ ոչ հաղթած Հայաստանին և Արցախին, ոչ տարածաշրջանում տնտեսական և ռազմավարական շահեր ունեցող Իրանին և Ռուսաստանին, ոչ հենց Ադրբեջանին, ոչ էլ Եվրամիությանը։

«Տարածաշրջանում պատերազմը պետք է ԱՄՆ–ին, քանի որ ՌԴ–ի հետ սառը պատերազմի պայմաններում Միացյալ Նահանգները շահագրգռված են Ռուսաստանի համար «երկրորդ ճակատի» բացմամբ։ Հենց այդ նպատակով էլ դրդում են Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսել»,– կարծում է Բոշյանը։

Այնուամենայնիվ, նա նշեց, որ Հայաստանի ներքաղաքական վիճակը դեռևս կայուն է, նա կարող է ադեկվատ պատասխանել մարտահրավերներին։ Այդ իսկ պատճառով քայլեր են ձեռնարկվում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման համար։

«Վրաստանում հայկական եկեղեցու ներկայացուցիչների վրա հարձակումը նույնպես ԱՄՆ–ի սադրանքն է և Հայաստանի ու Վրաստանի միջև լարվածություն ստեղծելու փորձ։ Այսպիսով, Հայաստանը երկու խոշոր գերտերությունների միջև պայքարի էպիկենտրոնում է»,– կարծում է Բոշյանը։

Հայ Առաքելական Եկեղեցու Վրաց թեմի հաղորդման համաձայն` հուլիսի 19–ին մոտ 50 արմատական–ազգայնական տրամադրված մարդիկ հարձակվել են Հավլաբար հայկական թաղամասի Սբ.Էջմիածին հայկական եկեղեցու վրա, ծեծի են ենթարկել հոգևորական Մանուկ Զեյնալյանին, եկեղեցու սպասավորներին և այնտեղ գտնվող հայ հավատացյալներին։

Ուկրաինացի քաղաքական և հասարակական գործիչ, «Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր հերթին հայտնեց, որ ներկայում փորձեր են կատարվում ուկրաինական իրավիճակն անդրկովկասյան տարածաշրջանում արտապատկերելու նպատակով։

«Ուկրաինայում ԱՄՆ–ի օգնությամբ իշխանության է եկել խունտան և քաղաքացիական պատերազմ է ծավալել։ Դա Ուկրաինայում ԱՄՆ անմիջական ինտերվենցիա է։ Դա ունի բազմաթիվ ապացույցներ, մասնավորապես ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի խոսքն այն մասին, որ Ուկրաինայի «ժողովրդավարացման» վրա ծախսվել է 5 մլրդ դոլար»,– ասաց Մարտիրոսյանը։

Ըստ նրա` ԱՄՆ–ն աշխատում է այժմ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում «մայդանների» կազմակերպման ուղղությամբ։ Մարտիրոսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ «մայդանի» հետևանքներն Ուկրաինայի համար ամենասարսափելին են։

«Հակաօլիգարխիկ պայքարն իշխանության է բերել ուրիշ օլիգարխների, ընթանում է Ուկրաինայի արևելքում խաղաղ բնակչության դեմ նպատակաուղղված ռազմական օպերացիա, ամբողջովին բացակայում է մամուլի ազատությունը, այլախոհներին հալածանքների են ենթարկում, ակնհայտ է տնտեսական կոլապսը»,– հայտնեց «Քաղաքացիական միության» ղեկավարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: