481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Լավրով. «ԵԱՀԿ–ն ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»
17:02
04 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ ջանքեր է գործադրում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերն ընդունեն մի փաստաթուղթ, որտեղ շարադրված կլինեն կարգավորման քաղաքական սկզբունքները։ Այդ մասին ԻՏԱՌ ՏԱՍՍ–ին հետ բացառիկ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Անկասկած, մտահոգող է այն, ինչ կատարվում է, այսպես կոչված, շփման գծում,– ասել է նա։ – Կողմերը մեղադրում են միմյանց սադրիչ գործողություններում, այդպես է եղել նաև նախկինում և, ցավոք, արդեն երկար տարիներ մենք պարբերաբար նմանատիպ բռնկումներ ենք տեսնում, բայց այս անգամ հատկապես սուր է ընկալվում և մատուցվում։ Քիչ չեն զոհերը, և մենք մյուս երկրների, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` Ռուսաստանին զուգընթաց դա ԱՄՆ–ն ու Ֆրանսիան են, կոչ ենք արել կողմերին դրսևորել առավելագույն զսպվածություն և թույլ չտալ գործողություններ, որոնք կարող են բռնության հերթական դրսևորման հանգեցնել»։

«Այս շաբաթվա վերջին Սոչիում ծրագրվում են մեր և Հայաստանի նախագահի ու այնուհետև Ադրբեջանի նախագահի հետ առանձին հանդիպումները, և, երբ նրանք բոլորն իրար հետ մեկ տեղում և մեկ վայրում լինեն, հավանաբար Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունից խուսափելն անհնար կլինի,– կարծում է ռուսական դիվանագիտության ղեկավարը։ – Բայց թե ինչպես դա կկազմակերպվի, կախված է մեզանից»։

«Մենք` որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, քիչ ջանքեր չենք գործադրում մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ` լուծելու համար այն մի քանի հարցերը, որոնք առայժմ խոչընդոտում են կարգավորման քաղաքական սկզբունքների շարադրմամբ փաստաթղթի ընդունմանը, վերջապես հասցնել այդ մի քանի հարցերն ավարտի, որ կողմերը կարողանան փոխընդունելի փաթեթ ձևավորել»։

Նախարարն ընդգծեց, որ «ընդլայնված, այն սկզբունքների շարադրմամբ, որոնցով կարելի կլիներ առաջնորդվել հակամարտության կարգավորման ժամանակ, քաղաքական այդպիսի փաստաթղթի ընդունումը, «անկասկած, կնպաստեր մթնոլորտի բարելավմանը։ Դա անելը դյուրին չէ, այս հարցով փորձերը բազմաթիվ են եղել, և ամեն անգամ թվացել է, թե ահա մենք արդեն մոտեցել ենք կարևոր սահմանագծին, երբ համաձայնություն կլինի, բայց ինչ–որ բան խանգարել է։ Այդ պատճառով կանխատեսումներ չեմ անի»,– հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նա նաև հրավիրել է ուշադրությունը հայերին և ադրբեջանցիներին համառորեն օգնելու ուղղությամբ «այնպիսի ձևակերպումներ գտնելու համար, որոնք հարմար կլինեն և նրանց, և նրանց»։ »

Լավրովը հիշեցրել է, որ որոշակի ժամանակ առաջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումներից մեկի ժամանակ «բավականին համեստ հայտարարություն էր ընդունվել այն մասին, որ պետք է զարգացնել վստահության քայլերը։ Եթե ինչ–որ փոխհրաձգություն է կատարվում, ապա այն պահին պետք էր զոհվածների մարմինների փոխանակում կատարել, գերիների փոխանակում, և սկզբունքորեն ինչ–որ քայլեր համաձայնեցնել, որոնք կմեղմեին իրավիճակը շփման գծում»,– պարզաբանել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: