486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Պուտին. «Ռուսաստանն Առաջին համաշխարհայինի նախօրեին փորձել էր համոզել Եվրոպային հակամարտությունը լուծել խաղաղությամբ
15:46
01 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանն Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին փորձում էր ամեն ինչ անել Եվրոպային համոզելու համար, որ հակամարտությունը լուծվի խաղաղությամբ և առանց արյան, ինչը պետության բնավորության որոշիչ գիծն է արտահայտում, Մոսկվայում Առաջին աշխարհամարտի հերոսներին նվիրված հուշարձանի բացման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հերոսների` ռուս զինվորների և սպաների հուշարձանը կանգնեցվել է Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա։ Հուշահամալիրի բացումը կդառնա Առաջին համաշխարհային պատերազմի 100–ամյակին նվիրված առանցքային միջոցառումներից մեկը։ Այն իրականացվել է Ռուսաստանի նկարիչների միության ղեկավար Անդրեյ Կովալչուկի նախագծով։ Նախագիծը մասնակցել է մրցույթի և հաղթել է ինտերնետ–քվեարկության արդյունքներով։

«Ուղիղ մեկ դար առաջ Ռուսաստանը ստիպված էր ներքաշվել Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։ Եվ այսօր մենք բացում ենք այդ պատերազմի հերոսների` ռուս զինվորների և սպաների հուշահամալիրը։ Բացում ենք Պոկլոննայա լեռան վրա, որը պահում է ռուս զինվորների փառքի ազնիվ հիշատակը, բոլոր նրանց հիշատակը, ովքեր ռուսական պետության պատմության տարբեր փուլերում պաշտպանել են երկրի անկախությունը, արժանապատվությունն ու ազատությունը»,– ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պետության ղեկավարը նշել է, որ այժմ Ռուսաստանը վերականգնում է Առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմական ճշմարտությունը։

«Եվ մեր առջև բացվում են անձնական արիության և ռազմական արվեստի անհամար օրինակներ։ Ռուս զինվորների և սպաների, ռուս հասարակության իրական հայրենասիրության օրինակներ։ Բացվում է նաև Ռուսաստանի դերն ամբողջ աշխարհի համար այն ծանր ժամանակներում։ Հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում։ Այն հստակ արտացոլում է մեր ժողովրդի, մեր երկրի բնավորության տարբերակիչ գիծը»,– ասել է նախագահը։

Ըստ նրա, դարեր ի վեր Ռուսաստանը հանդես է եկել պետությունների միջև ամուր և վստահելի հարաբերությունների օգտին։

«Այդպես էր նաև Առաջին համաշխարհայինի նախաշեմին, երբ Ռուսաստանն անում էր ամեն ինչ, որ համոզեր Եվրոպային խաղաղ, առանց արյունահեղության լուծել Սերբիայի և Ավստրոհունգարիայի հակամարտությունը։ Բայց Ռուսաստանին չլսեցին։ Եվ նա ստիպված եղավ ընդունել մարտահրավերը` պաշտպանելով սլավոնական եղբայրական ժողովրդին, զերծ պահելով իրեն, իր քաղաքացիներին արտաքին սպառնալիքից»,– ասել է Պուտինը։ Նա նշել է, որ պետությունը կատարել է իր դաշնակցային պարտքը, կարողացել է դիմակայել ճնշմանը։

«Ռուսաստանը կարողացավ դիմանալ ճնշմանը, այնուհետև անցնել գրոհի։ Եվ ամբողջ աշխարհը լսեց լեգենդար Բրուսիլովյան ճեղքման մասին։ Սակայն այդ հաղթանակը նրանից գողացան։ Նրանք, ովքեր իրենց Հայրենիքի, սեփական բանակի նահանջի կոչ էին անում, հակասություններ սերմանում։ Ձգտում իշխանության` դավաճանելով ազգային շահերին»,– ընդգծել է ռուսական պետության ղեկավարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։