487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը շանտաժ է. փորձագետ
15:41
31 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը, որում կոչ է արվում դադարեցնել ամերիկյան և եվրոպական պատժամիջոցների ներքո գտնվող անձանց և ընկերությունների հետ գործարքները, շանտաժ է և դիվանագիտական ներկայացուցչության լիազորությունների շրջանակներից դուրս գործողություն, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը։

«Կարծում եմ, որ նման հայտարարություններից հետո հայկական դիվանագիտությունը պարտավոր է հանդես գալ գոնե բողոքի նոտայով։ Վերջիվերջո, խոսքը Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների մասին է»,– հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Մելիք–Շահնազարյանը։

Ըստ նրա, ում հետ և ինչ ծավալով համագործակցելու որոշումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է` անկախ այլ երկրների սահմանած պատժամիջոցներից։

Քաղաքագետը միաժամանակ հայտնեց, որ Հայաստանը նման խնդրի արդեն բախվել է, երբ ԱՄՆ–ն նախազգուշացրել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին, և այդ ժամանակ էլ հայկական իշխանությունները լռեցին։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նախօրեին տեղեկություն է տարածել, որ տեղեկացրել է տեղական կառավարությանն ու երկրում գործող ընկերություններին Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների մասին։

Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել ռազմարդյունաբերական համակարգի ութ ռուսական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, էներգետիկ երկու ընկերությունների և մի շարք ռուս և ուկրաինացի պաշտոնատար անձանց նկատմամբ։

«Դրանից առաջ ԱՄՆ–ն բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել` համակարգելով քայլերը մեր գործընկերների հետ, այդ թվում` ԵՄ–ի և G7–ի վերաբերյալ, որոնք նույնպես մատնանշել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու անձանց։ Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին և դրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված բոլոր ռիսկերը, որոնք կհայտնվեն պատժամիջոցների ենթարկված անձանց և ընկերությունների հետ փոխգործակցության դեպքում, և դադարեցնել այն բոլոր գործարքները, որոն հակասում են մեր և մյուսների սահմանած պատժամիջոցներին»,– ասվում է ամերիկյան դեսպանության հաղորդագրության մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։